Սիսիանում քարոզարշավն ավարտելուց հետո ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց լրագրողների 3 հարցի: ՀՀ երկրորդ նախագահը հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հնչեցրած հարցին։
«Շատ հավանական է, որ իրենց մարդիկ են, իրենց բարեկամներն են, այնպես որ, չեմ կարծում, որ դա իմ ազգն է։ Ընդհանրապես ի՞նչ է նշանակում՝ ինչ-որ մեկի ոտքի տակ գառ մատաղ անել, ազգային հերո՞ս են դիմավորում, ի՞նչ է։ Կարծում եմ՝ ժամանակին նույնիսկ Նժդեհի ոտքերի տակ ոչխար չեն մորթել, որովհետև Նժդեհը դա թույլ չէր տա իր մարդկային տեսակով, նույնը նաև Գևորգ Չաուշը, Անդրանիկը, որովհետև նրանք իրական հերոս էին, ազգային հոգի ու գաղափար կրող նվիրյալներ էին»։
1999-2007 թվականը ՀՀ ռազմական բյուջեն՝ բոլոր տարիները միասին վերցրած, եղել է 1 միլիարդ դոլար, իսկ նույն թվականներին Ադրբեջանի ռազմական բյուջեն եղել է 2.8 միլիարդ դոլար:
Արագածոտնի մարզ՝ Ծաղկահովիտ համայնք ՈւՂԻՂ:
Ասում ես՝ մեր գերիները մի երկու ամիս թող սպասեն: Բա որ 2009 թվին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում նեղն էիր ընկել, ինչո՞ւ էիր ամբողջ աշխարհը (ներառյալ՝ ՀՀ և արտասահմանյան իրավապաշտպան ՀԿ-ները, եվրոպական կառույցները, պատգամավորները, քաղաքական գործիչները) խառնել իրար, որ մեկ ժամ շուտ քեզ տեղափոխեն «Արթիկ» քրեակատարողական:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ միասին այցելել է ՀՀ ոստիկանության N զորամաս և հանդիպել Արցախյան երրորդ պատերազմում զոհված և հետմահու պետական բարձր պարգևների արժանացած ոստիկանության 43 ծառայողների ընտանիքների անդամների հետ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, քարոզարշավի երկրորդ օրը հանդիպում անցկացրեց Գավառում։ Ծառուկյանը աջակիցների ուղեկցությամբ նախ եղավ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ ներկա էր պատերազմի ընթացքում անհայտ կորած զինվորներից մեկի հայրը, ով Ծառուկյանին ասաց, որ մտածում է՝ որդին գերի է։
Հայաստանում հունիսի 8-ին մեկնարկեցին բուհերի ընդունելության միասնական քննությունները։ Դիմորդներն առաջինն իրենց գիտելիքները ստուգել են աշխարհագրություն, կենսաբանություն և ընդհանուր պատմություն առարկաներից։
Պետությունը պարտավոր է երաշխավորել լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքն ընտրական ողջ գործընթացում կամ իրադարձությունները լուսաբանելու հարցում։ Այդ նպատակով առավելագույնը պետք է անեն նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը:
«Չնախատեսված» կանգառ՝ Վարդաբլուրի մուտքի մոտ. ՈւՂԻՂ
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հնչեցված սպառնալիքների առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազաության կողմից ոստիկանությանը հանձնարարվել է նյութեր նախապատրաստել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին Երևանում հերթական հանդիպումն է ունեցել Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների հետ։
Փաշինյանն Օշականում «Հազարան բլբուլ» հեքիաթն է պատմում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը` Գավառում. ՈւՂԻՂ
«Կա մի խնդիր՝ այս կառավարությունը չպետք է վերարտադրվի։ Եթե չի վերարտադրվում, ապա սա ինչ-որ ձևով ժամանակավոր հանգուցալուծում է․ կարծում եմ՝ դրանից ինչ-որ ժամանակ անց կլինեն նոր արտահերթ ընտրություններ, որովհետև այդ խորհրդարանը կենսունակ չի լինելու։
Սիրելի՛ հայրենակիցներ, առաջիկա ընտրություններին առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակով: Հայաստանի առջև ծառացած են լրջագույն խնդիրներ, ուստի՝ հարկադրված ենք բավականին բարդ ու դժվարին ճանապարհ անցնել:
Այսօր՝ հունիսի 08-ին, ժամը 11:50-ին «Շտապ օգնության կայան» ՓԲԸԱ-ից հաղորդում է ստացվել, որ կանչով ներկայացել են Ստեփանակերտ քաղաքի Ս. Դավիթ փողոցի թիվ 50 հասցե, որտեղ ծառից վայր ընկած և մահացած վիճակում հայտնաբերել են Ա. Պ.-ին (ծն. 2007թ.):
Պակիստանն իր տարածքում ռազմակայաններ չի տրամադրի ԱՄՆ-ին Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ֆոնին:
Այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 աճյուն:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ստորագրել է Ավետ Ադոնցին, Արտակ Ապիտոնյանին, Գագիկ Ղալաչյանին արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոններից ազատելու մասին որոշումները:
Ադրբեջանցի դատախազը դատի ժամանակ պահանջել է 20 տարով ազատազրկել Արցախյան վերջին պատերազմի մասնակից, լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանին: Այս մասին գրում է minval.az կայքը:
Թշնամական Ադրբեջանի բանակը արդեն մեկ ամիս է՝ ՀՀ սուվերեն տարածքում է, իսկ այսօր ադրբեջանցիները գերի են վերցրել մեր հերթական զինվորին ու դատելու են որպես դիվերսանտ։
Ռուսաստանյան լրատվական ծառայությունն այսօր հաղորդագրություն տարածեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։
Քաղաքական եւ ռազմական բնագավառում Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ էլ ավելի ակտիվ համագործակցությունն իրենից լուրջ մարտահրավեր է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար, կարծում է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Հունիսի 8-ի ցերեկը, 9-11-ը, 13-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ես աշխատատեղ ստեղծելուց հաճույք եմ ստանում. Ռոբերտ Քոչարյան
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը շփվել են հեռախոսով: Այս տեղեկությունը Sputnik Армения-ին փոխանցել է լրատվամիջոցի աղբյուրը Մոսկվայում:
Հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը։
Լինելու են ամենադաժան վենդետաները չթպրտաք. ժողովուրդ, պատրաստվեք քաղաքացիական վրեժի. Փաշինյան