«Մեծամոր գնացեք․ տասնքանի հատ ֆուռ է կանգնած, ես երբեք չէի կարող մտածել, որ ֆուռ բառը ինձ մոտ կասոցիացվի այդ դիակների հետ,- ասուլիսում Աբովյանի դիահերձարանի աղմակահարույց դրվագին անդրադառնալով՝ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ մանրամասնելով,- Ի դեպ, այդ Աբովյանի դիակների մի զգալի մասը հայեր չեն․ մերոնք լավ են կռվել, ինքը չի թողել մեր բանակը կռվի։ 18 հազար թուրք ենք սպանել (միայն թուրք չէ), որտեղ տեսել է՝ հաղթանակ է, հրաման է տվել հետ գալ»։
Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում թշնամին առաջ գալուց հետո սկսել է ինտենսիվ ինժեներական աշխատանքներ կատարել ու զինտեխնիկա կուտակել։ Մասնավորապես՝ Նորաբակ գյուղի ուղղությամբ թշնամին ակտիվ ինժեներական աշխատանքներ է կատարում՝ դիրքեր ու ճանապարհներ է կառուցում։
«Մի քանի օր առաջ Արցախում էի՝ արնահոսող, խոցված, մոռացված, բայց մեր սիրված հարազատ Արցախում»,- այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը, ապա հավելեց, որ վերջերս դեպի Արցախ կատարած այցը իր կյանքի ամենադժվար ճանապարհն էր, ամենածանր զրույցները, ամենահուզական այցելությունները։
«20 միլիարդ տատիկդ է գողացել․ 20 միլիարդ Հայաստանում կա՞ր, որ գողացել են»․ Հրանտ Բագրատյան
48-ամյա կինը «Էրեբունի» ԲԿ էր դիմել որովայնի չափերի մեծացման գանգատով: Խնդիրն ի հայտ էր եկել մի քանի տարվա ընթացքում:
«Մեզ բոլորիս պարտադրեցին արտահերթ ընտրություններ հայրենիք համար այս ծանր օրերին, և մենք ընդունեցին մարտահրավերը և պատրաստ ենք այս կռիվը կամ, ինչպես մեր էպոսում է ասվում՝ «վերջին զարկը» տալու հանուն Հայաստանի ապագայի։ Սեփական աթոռը հայրենիքից առավել սիրող այս կապիտուլյանտների իշխանությունը ցավոք չհեռացավ և ընտրեց հոգեբանական ծանր իրավիճակում գտնվող ժողովրդին արտահերթ ընտրությունների տանելու ճանապարհը, որին ի սկզբանե մենք դեմ էինք։ Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների ձևավորած «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքն իր օրինակով է մեր ժողովրդին ցույց տալիս հանուն ազգային նպատակների փոխզիջումների գնալու և միասին աշխատելու անհրաժեշտությունը»,- հավելեց Սերժ Սարգսյանը։
Եվրամիությունը կկարողանա իր կողմից օգտագործվող պատվաստանյութերն ադապտացնել կորոնավիրուսի նոր շտամների առաջացման դեպքում:
Այսօր մեկնարկեց նաև «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավը։ «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն իր ելույթում նշեց, որ այսօր մեկնարկում է Հայաստանի պատմության մեջ ամենաանհասկանալի և տարօրինակ ընտրությունների քարոզարշավը։
«Այս մի թուղթը դեռ ի կատար չի ածված․ ասված է՝ հունիսի 20-ից հետո։ Ընտրեք ինձ, ժողովուրդ, կամ ոչ Նիկոլ մեկ ուրիշին, և ես գալու եմ ասեմ՝ թքած ունեմ ձեր ստորագրած թղթի վրա, նույնիսկ, եթե Ռուսաստանն ասի, Ադրբեջանն ասի․ թքած ունեմ․ չեմ տալու, ու վերջ։ Նիկոլը չի կարող ասել՝ թքած ունեմ․ ինչո՞ւ չի կարող ասել՝ առաջինն ինքը պարտվել է, ինքը դարձել է Ալիևի հարճը բառի բուն իմաստով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վերջերս հանրայնացված պայմանավորվածություններին՝ նշեց նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:
Մեկնարկեց «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքի նախընտրական քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
«Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան, իսկ ինչ վերաբերում է ինժեներական աշխատանքներին, խրամատավորումներին՝ ամենօրյա բնույթ է կրում, տեխնիկա էլ կա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սոթքի բնակիչ Սևակ Խաչատրյանը, որը կամավորագրվել և բարձրացել է Կութի դիրքեր ծառայություն իրականացնելու։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ` աշխատանքային խումբ է մեկնել ՀՀ Սյունիքի մարզ Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով անվտանգության գոտու հայեցակարգի համար լրացուցիչ փաստահավաք աշխատանքների նպատակով։
Ընչաքաղցությունը լրջագույն հիվանդություն է, գուցե՝ հոգեկան, որը կապ չունի ունեցած նյութական միջոցների քանակության հետ։ Եթե մարդն ընչաքաղց է հոգով, ապա նա այդպիսին կլինի, եթե նունիսկ խանձի աշխարհի բոլոր խոզերին և ուտի երկրագնդի բոլոր խորովածները։
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կազմակերպության՝ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին առաջարկել է անցկացնել Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի (ՌՆԽ) նիստ: Այդ մասին նա հայտնել է Die Welt թերթին տված հարցազրույցում, որից հունիսի 7-ին մեջբերումներ է անում DPA գործակալությունը։
«Կոնգրեսի ցուցակում ընդգրկված թեկնածուների զգալի մասին չեմ էլ ճանաչում, իրենց հրապարակումներից, ելույթներից գիտեմ, բայց անձամբ ծանոթ չեմ եղել, ցուցակը կազմել է վարչությունը, վստահ եմ, որ այս պահին դուք կազմել եք լավագույն ցուցակը»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 7-ին ստորագրել է 2021 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը, տեղեկացնում է Արցախ նախագահի աշխատկազմը:
Մեկ անգամ ևս զգուշացնում ենք ժամանակավոր իշխանությունների ապօրինի հրահանգները կատարողներին` այս խայտառակ վարքագիծը անպատիժ չի մնալու, յուրաքանչյուր դեպքի, յուրաքանչյուր ճնշված ուսուցչի ու տնօրենի համար օրենքի առաջ պատասխանատվության եք ենթարկվելու:
Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը միանում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքին :
Այսօրվանից մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակցության և «Հայրենիք» կուսակցության ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավը հանրապետության մարզերում:
Ա՛յ պաշտոնակատար կոչված գյադա, որդիս ծառայել է Ջեբրաիլում, օր ու գիշեր սահմանն է հսկել, որ դու Երևանում, որպես ընդդիմադիր հանգիստ ղժղժաս։ Տղաս երբեք չի դժգոհել զինվորական խոհանոցից։ Քաղցրավենիքի պակաս էլ չեն ունեցել, անհրաժեշտության դեպքում կրպակից գնել են։ Այո՛, երբեմն մենք նրան ծանրոց ենք ուղարկել , որտեղ նաև քաղցրավենիք է եղել։
Հրանտ Բագրատյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
Ուկրաինացի անկախ փորձագետ, քաղաքագետ Նիկոլայ Սպիրիդոնովը հարցումներ է անցկացրել Հայաստանում՝ պարզելու, թե ինչպիսի՞ արդյունքներ կգրանցեն քաղաքական ուժերը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հարցմանը մասնակցել է 1904 քաղաքացի: Ըստ հարցման արդյունքների՝ Հայաստանի ամբողջ տարածքում ընտրողների ձայները կբաշխվեն հետևյալ կերպ.
Գյումրիի՝ 168.am-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ Կառավարությանն առընթեր ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Պողոսյանն այժմ էլ որոշել է Շիրակի մարզային ստորաբաժանման պետի ժ/պ նշանակել ռեգիստր Գոհար Պողոսյանին` անհասկանալի պատճառներով ժ/պ–ի պաշտոնից հանելով ռեգիստր Կարեն Խաչատրյանին։
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը ներառյալ կլինի արձակուրդում:
Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ծրագրի շնորհանդեսը՝ ՈՒՂԻՂ
Հունիսի 20-ից հետո, եթե դու իրոք նաև գիժ ես, քեզ սկզբից կբուժենք ու հետո կպատժենք: Բայց կպատժենք հաստատ:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես անդրադառնում է պատերազմի ընթացքում հարուցված քրգործի:
Արփինե Հովհաննիսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում բացառել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ։