
Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը շարունակում է նախապատրաստությունը Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2023 թ. առաջնության ընտրական փուլի՝ հունիսի 8-ին կայանալիք Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպմանը:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՈւԵՖԱ-ի ԵՎՐՈ Մ-21 2023-ի որակավորման խմբային փուլի առաջին մրցափուլի Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպմանն ընդառաջ` հունիսի 7-ին` Տոֆտիրի «Քաղաքային» մարզադաշտում կայացավ Հայաստանի Մ-21 հավաքականի նախախաղային մարզումը:
Նախավարժանքին հետևեցին փոխանցումների և հարվածների վարժությունները, իսկ վերջում մեր երիտասարդական հավաքականը երկկողմանի խաղ անցկացրեց:
Հայաստանի Մ-21 հավաքականը առանց կորուստների է մոտենում հանդիպմանը, և Ֆարերյան կղզիներ մեկնած բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են վաղը խաղադաշտ դուրս գալուն: