
Պակիստանի հարավում երկու գնացքների բախման զոհերի թիվը հասել է 62-ի

Առնվազն 62 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը տուժել հունիսի 7-ին Պակիստանի հարավում երկու մարդատար գնացքների բախման հետեւանքով: Հունիսի 8-ին այդ մասին հայտնել է BOL News հեռուստաալիքը՝վկայակոչելով երկաթուղային տրանսպորտի նախարարությունը: Վթարը տեղի է ունեցել Սինդի հարավային նահանգի Գոթքի քաղաքի շրջանում:
Գնացքներից մեկը դուրս է ընկել ռելսերից, ինչից հետո դրան է բախվել երկրորդ շարժակազմը: Այս պահին այն ճյուղում, որտեղ տեղի է ունեցել բախումը, երթեւեկությունը վերականգնվել է: Փրկարարական գործողությունը շարունակվում է, դրան մասնակցում է Պակիստանի բանակը: Ավելի վաղ GeoTV հեռուստաալիքը հայտնել էր 50-ից ոչ պակաս զոհվածների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: