Ներկայիս կառավարությունը հասկացել է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այլևս պիտանի չէ այդ պաշտոնում, և մինչ հայրենիքը հանձնելու գործընթացն ավարտին հասցնելը փորձում է գտնել վերջինիս փոխարինողին:
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստում հաստատեց, որ մամուլում շրջանառվող փաստաթուղթն է քննարկվում, և վստահեցրեց, որ չկա գաղտնի հավելված. «Այսինքն՝ այս մեկը կարող է հրապարակին լիներ, մի հատ էլ կողքից գաղտնի կա՞: Ասենք, սա ինքնին աշխատանքային գաղտնի փաստաթուղթ է, այդ փաստաթուղթ ձեռք բերողը ո՞նց է, որ գաղտնի այս հատվածը ձեռք է բերել, մյուս հատվածը ձեռք չի բերել»:
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ Ադրբեջանի գործողությունների նպատակը սահմանային ռազմական բախում հրահրելն էր՝ ՀՀ ինքնիշխան տարածքի Սյունիքի մարզի ամենանեղ հատվածում, որը մոտավորապես 26 կմ է, և շղթայական ռեակցիայով ժամերի ընթացքում այդ ռազմական գործողությունները տեղափոխել ՀՀ տարածքի խորք. «Իրադրությունը գնահատելով՝ մենք որոշել ենք գնալ իրադրությունը հսկողությունից բաց չթողնելու և դիվանագիտական եղանակներով հարցը կարգավորելու ճանապարհով, և մեր գործադրած դիվանագիտական ջանքերի արդյունքում, ընդ որում՝ սա այն դեպքն է, որ կարող եմ միանշանակ և աներկբա կառավարության գործողությունները գնահատել թիմային, համակարգված և արդյունավետ, որովհետև միջազգային հանրության շրջանում, ըստ էության, իրավիճակի վերաբերյալ կա կոնսենսուս, որով արձանագրվում է Ադրբեջանի ԶՈւ գործողությունների ապօրինությունը և Հայաստանի ինքնիշխան տարածքը նրանց լքելու անհրաժեշտությունը»:
ԵԽ լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը ներկայացվել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի ելույթը:
«Արդյո՞ք մենք Արցախի վրա փակում ենք վերջին դուռը, թե՞ հնարավորություն կունենանք Արցախի սահմանների հարց քննարկել»
Կոչ է անում Արտաքին գործերի և Անվտանգության Քաղաքականության Բարձր Ներկայացուցչին ԵՄ Անդամ Պետությունների հետ մեկտեղ՝ նաև 2021թ. աշնանը գալիք Արևելյան համագործակցության գագաթաժողովում բարձրացնել Հարավային Կովկասում անվտանգության, կայունության և տարածաշրջանային համագործակցության հարցերը:
«Գուցե Ֆուտբոլի կամ լողի ֆեդերացիաների հետ Փաշինյանը հարցը քննարկեր»․ Նաիրա Զոհրաբյան
Հայաստանում Եվրամիության պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինան հայ-ադրբեջանական սահման’
2020 թվականի սեպտեմբերի 20-ին սկսված և նոյեմբերի 9-ին ավարտված Արցախյան վերջին պատերազմի ավարտից 6 ամիս անց Տիգրան Աթոյանը շարունակում է փնտրել իր որդուն. վերջինս պատերազմից չի վերադարձել, չգիտեն՝ որդին գերեվարվա՞ծ է, թե՞ ոչ։
Պատիվ ունեմ» դաշինքն իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ իրականցվող քրեական հետապնդման վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աննա Հակոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
Սևանի կայազորի զինվորական դատախազության հանձնարարությամբ Վարդենիսի ՌՈ բաժնում նախպապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մայիսի 12-ին Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ հրամանատարների կազմակերպմամբ՝ մի խումբ զինված զինծառայողներ ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի և Նորաբակ համայնքի սահմանային հատվածներում պահպանվող ՀՀ պետական սահմանը:
Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի մարզի 7 գյուղերի ուղղությամբ առաջ է եկել, նման տեղեկատվություն տարածել էր ArmLur.am-ը և կից հրապարակել գյուղերի ցանկը՝ Կութ, Նորաբակ, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Ակունք, Այրք` Թարսի բլուր, Ջաղացաձոր:
«Սկզբում 250 հոգին էին, ինչպե՞ս եղավ, որ ադրբեջանցիները դարձան 500 հոգի». Էդմոն Մարուքյան
«Թե ի՞նչ է նախապատրաստվում Հայաստանի գլխին, կարող է իմանալ միայն այս ճիվաղը». Իշխանյան
«Լավ օրից չէ, որ հանրությունն ունի կասկածներ, որ հնարավոր է մի գիշերվա մեջ մի բան ստորագրվի». Էդմոն Մարուքյան
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրությանը տեղյակ եմ պահում, որ սեպտեմբերյան պատերազմի ակտիվ մասնակից, մենատնտես Տիգրան Եղոյանը մի խումբ երիտասարդների հետ այսօր փորձել է բնավորվել Տիգրանաշեն (նախկինում Քյարքի) գյուղում իրենց իսկ միջոցներով ձեռք բերված տանը։
«Մենք գործ ունենք պաթոլոգիկ ստախոս մարդու հետ». Էդգար Էլբակյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Ա․Սարգսյանից ստացել ենք ծանուցագիր, համաձայն որի պարոն Արմեն Գևորգյանը հարվիրվում է այսօր ժամը 19։00-ին որպես մեղադրյալ հարցաքննվելու համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվել է:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր, ժամը 17։00-ին Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքի են հրավիրել ՀՅԴ ՀԵՄ-ը, «5165» ազգային շարժումը և Արա Զոհրաբյանի «Զարթոնք» ազգային-քրիստոնեական նախաձեռնությունը, իսկ ժամը 19:00-ին՝ նաև «Պատիվ ունեմ» դաշինքը․ Պատճառը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ եռակողմ աղմկահարույց փաստաթուղթն է, որը երեկ հանրայնացվեց Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից։
2020թ. մայիսյան այս օրերին, Արցախի Հանրապետությունում Սահմանադրությամբ նախատեսված կարգով լիազորությունները ստանձնեցին նույն թվականի մարտի 31-ի և ապրիլի 14-ի ընտրությունների արդյունքում ընտրված նոր իշխանությունները՝ ԱՀ նախագահը և յոթերորդ գումարման Ազգային ժողովը:
Պատերազմից անցել է շուրջ վեց ամիս, և արձանագրված է, որ գործող, իշխող ուժը վեց ամիսների ընթացքում սահմանային շինարարական աշխատանքներ չի իրականացրել, որոնցով կամրացվեին մեր՝ հայկական կողմի զինված միավորումների դիրքերը, և ունենք փաստացի իրավիճակ, որ թշնամական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք և մի քանի կիլոմետր շառավղով խորացել մեր տարածքի մեջ։ Բնական է՝ այս պայմաններում բանակցությունների վարումը բացառապես ի վնաս հայկական կողմի է կիրառվելու, որովհետև Ադրբեջանը խոսելու է ագրեսիայի տեսանկյունից։
Հակահայ փաստաթղթի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ՝ ՈւՂԻՂ:
Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստում անդրադարձավ այն փաստաթղթին, որի մասին երեկ երեկոյան տեղեկացրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ նշելով, որ այն հակահայ փաստաթուղթ է։
«Այդ կրակոցները մենք չենք լսել, ես գրասենյակում նստած եմ եղել, ինձ արդեն զանգել հարցրել էին՝ ի՞նչ կրակոցներ են, դուրս եկա, մի մարդ կար կանգնած, հարցրի, ասաց՝ ոչ մի կրակոց չեմ լսել։ Հիմա, թե ո՞ր տարածքում է եղել, ո՞ր սարում է եղել, ո՞ր պոստում, մենք չենք լսել։ Մեր հատվածը երեք կողմով իրենք են, գյուղի երեք կողմից թշնամին է մեր դեմը՝ դեպի Քարվաճառ, իրենք են, ձախ կողմում իրենք են, աջ կողմում իրենք են, միգուցե մի պոստում մի բան եղել է, բայց մենք չենք լսել, այստեղ չի նկատվել ոչ մի շարժ․․․»։
Ադրբեջանցիները օրերս հերթական թիրախային կրակն են արձակել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում, էքսկավատորով ինժեներական աշխատանքներ իրականացնող ԱՀ Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակչի ուղղությամբ։
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստորագրվելիք փաստաթղթի՝ մամուլում հայտնված տարբերակը հին է: Այն ևս երկու անգամ խմբագրվել է: Պաշտոնական մասից գաղտնի հավելված է տեղափոխվել ևս 3 դրույթ, որոնք վերաբերվում են հայկական կողմի զիջումներին, որոնց համաձայնվել է վիզվածքը:
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին հայտարարում էր, որ ժողովրդի թիկունքում որևէ բան չի անելու, սակայն կյանքը ցույց տվեց, որ հանրության թիկունքում տեղի ունեցան տհաճ ու ազգակործան գործընթացներ, որի արդյունքում կորսվեց Արցախի 75 տոկոսը։