«Սահմանը գյուղից շատ հեռու է, չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը». Ակունքի գյուղապետը հերքում է թշնամու առաջ գալը

Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի մարզի 7 գյուղերի ուղղությամբ առաջ է եկել, նման տեղեկատվություն տարածել էր ArmLur.am-ը և կից հրապարակել գյուղերի ցանկը՝ Կութ, Նորաբակ, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Ակունք, Այրք` Թարսի բլուր,  Ջաղացաձոր:

168.amի հետ զրույցում Ակունք գյուղի ղեկավար Նիկոլա Խաչատրյանը հերքեց այդ լուրը՝ նշելով, որ թշնամին գյուղին չի մոտեցել։

«Սահմանը գյուղից շատ հեռու է, ես չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը։ Գյուղն էլ, ժողովուրդն էլ իրենց կյանքով հանգիստ ապրում են, իրենց բանուգործին են»,- նշեց Ակունքի գյուղապետը։

Նա նաև նշեց, որ գյուղի մշակովի հողատարածքները, մարդկանց սեփականաշնորհված հողակտորները սահմանին մոտ չեն, իրենք հանգիստ իրենց հողն են մշակում ու սովորական առօրյայով ապրում։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31