«Կամ վրիպակ է, կամ պետք է լիներ՝ проект, գրված է՝ приложение». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստում հաստատեց, որ մամուլում շրջանառվող փաստաթուղթն է քննարկվում, և վստահեցրեց, որ չկա գաղտնի հավելված. «Այսինքն՝ այս մեկը կարող է հրապարակին լիներ, մի հատ էլ կողքից գաղտնի կա՞: Ասենք, սա ինքնին աշխատանքային գաղտնի փաստաթուղթ է, այդ փաստաթուղթ ձեռք բերողը ո՞նց է, որ գաղտնի այս հատվածը ձեռք է բերել, մյուս հատվածը ձեռք չի բերել»:
Փաշինյանը բացատրեց նաև, թե ինչու է փաստաթղթի վրա գրված «հավելված». «Ասում են՝ ինչի՞ է վրան գրված «Приложение»՝ հավելված. ըստ ամենայնի, կամ վրիպակ է, կամ պետք է լիներ՝ проект, գրված է՝ приложение, կամ էլ դա առաջարկ է դիտարկել՝ որպես նոյեմբերի 9-ի հայտարարության հավելված: Անկեղծ ասած՝ դա մեծ ուշադրության չի արժանացել, որովհետև այդ փաստաթուղթն այնպես չէ, որ բանակցված, համաձայնեցված և ստորագրված փաստաթուղթ է, որ այդ դետալներով մենք քննարկենք»: