Բաժիններ՝

Գողություն՝ «Վեոլիա ջուր» ընկերության տեղամասերից մեկում

Ապրիլի 27-ին ոստիկանության Արարատի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել «Վեոլիա ջուր» ընկերության տեղամասի պետը: Ըստ նրա` գիշերը մտել են Ավշար գյուղում տեղակայված տեղամաս և գողացել ջրի պոմպ:

Դեպքի վայր է մեկնել բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: Բաժնի համայնքային ոստիկանների ստացած տվյալի համաձայն` գողությունը կատարել են Արարատ քաղաքի բնակիչներ, 41 և 29 տարեկան երկու տղամարդ: Պարզվել է նաև, որ նրանք պոմպը տեղափոխել են Երևան և վաճառել:

Հետագա միջոցառումներով կասկածյալները բերման են ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31