
Սուպերլիգայի ակումբները ոչինչ չպետք է վճարեն՝ մրցաշարից դուրս գալու համար

Ակումբները ստիպված չեն լինի վճարել JP Morgan-ին, որը պատրաստվում էր հովանավորել Սուպերլիգան, երբ մերժեն մրցաշարին մասնակցելը, ասել է New York Times-ի լրագրող Թարիք Փանջան:
«Ակումբները JP Morgan-ին ոչ մի կոպեկ պարտական չեն: Որքան ես գիտեմ, բանկը ծածկեց իր ծախսերը և դուրս գրեց այն վատ գործարքի համար: Դա տեղի է ունենում հիմա։
Ինչ վերաբերում է վնասի փոխհատուցման հայցերին, խոսքն ակումբների և Key Capital խորհրդատվական ընկերության մասին է:
Ակումբների հետ պայմանագիրը ներառում էր տուգանքներ, եթե թիմերը լքեն Սուպերլիգան դրա մեկնարկից հետո, ինչպես նաև այն բանից հետո, երբ վարկատուն ու հեռարձակողներն իրենց գումարները ներդնում էին նախագծի մեջ: Բայց դա տեղի չունեցավ, նախագիծը փլուզվեց 48 ժամվա ընթացքում»,- ասել է Թանջան:
Սիրարփի Աղաբաբյան