«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Պետական ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն է։
Կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել 2021թ. Պետական բյուջեի մասին ՀՀ օրենքում և որոշվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2021 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 1 միլիարդ 750 միլիոն դրամ՝ ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Արցախի երկրորդ պատերազմի արդյունքում հայաթափվել է նաև Հադրութի շրջանի Հայկավան գյուղը, և մի շարք անօթևան բնակիչների թվում է նաև Ռոզա Արշակյանի ընտանիքը: Վերջինս իր 5 անչափահաս երեխաների և ամուսնու հետ այժմ վարձով բնակվում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքում:
Ադրբեջանի քաղաքացին, ով մեղադրվում է փաստաթղթերի կեղծման մեջ, արտաքսվել է Գերմանիայից:
Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդն ապրիլի 7-ին հայտարարել է, որ բանակն ու անվտանգության ուժերը կարողացել են նախնական փուլում ճնշել կազմակերպվող ապստամբությունը:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ իրանական Saviz նավը հարձակման է ենթարկվել Կարմիր ծովում:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» հնավայրի հարակից տարածքում մի քանի օր է՝ պեղումներ են սկսվել: Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի Արգավանդ-Շիրակ հատվածի շինարարության ընթացքում խեցեղեն բեկորները մասնագետների աչքից չեն վրիպել, և շինարարությունն անմիջապես դադարեցվել է:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետպատերազմյան Հայաստանում այնպիսի աննախադեպ և ցնցող իրավիճակ է ստեղծվել, որ, երբ իշխանության կողմից արված հայտարարությունները դնում ես տրամաբանական մեկ շղթայի մեջ, ստանում ես հետևյալ պատկերը՝ վա՜յ, ի՞նչ լավ է, որ պատերազմ եղավ, վա՜յ, ի՞նչ լավ է, որ մենք պարտվեցինք, վա՜յ, ի՞նչ լավ է՝ այս ամենի արդյունքում մենք հնարավորություն ստացանք Թուրքիայի հետ սահմաններ ու ճանապարհներ բացելու։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման պատրաստակամությանը, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ մեր դիրքորոշումները շտկելու ուղղությամբ տարվող քարոզին, ասաց պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Կատալինա» գիշերային ակումբում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Փաշինյանն օրերս Կառավարության հաստատմանն է ներկայացնելու Տավուշի մարզպետի իր թեկնածուին, ով Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, իր ընկեր եւ կնքահայր Հայկ Ղալումյանն է:
Աշխատանքից ազատվել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլի Մինասյանը:
ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի վերջին եզրափակչում պարտվեց «Բավարիային»։ Կկարողանա՞ն փարիզցիները ռևանշի հասնել այս խաղում։
168.am-ը փաստեր է հավաքագրում՝ պարզելու և ցույց տալու, թե Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կիրառված սպառազինություններում ո՞ր երկրներում արտադրվող դետալներ, սարքավորումներ են եղել, օգտագործվել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է արտահայտվել երկրում խիստ պայմաններով լոքդաուն հայտարարելուն:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի հետ ապրիլի 7-ին այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
«Մարտ ամսին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 5,3 տոկոսով, նույն ամսվա ընթացքում Միացյալ Նահանգներում՝ 1,4 տոկոսով, հարևան Վրաստանում՝ 2,8, Թուրքիայում՝ 0,5 տոկոսով, և այլն։ Այսինքն՝ երբ համադրում ենք աշխարհի միտումները, ակնհայտ է, որ մեզ մոտ ընդհանուր առմամբ գների մակարդակն առնվազն 3 անգամ ավելի է աճում, երբեմն՝ 4-5, քան տարածաշրջանային մյուս երկրներում։ Հետևաբար՝ այդ պնդումը մոլորություն է»,- եզրափակեց Կառլեն Խաչատրյանը։
Հանրապետութպյան նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 7-ին ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը «վենդետա» է սկսել բանակում և պատժում է այն զինվորականներին, կորպուսների հրամանատարներին, որոնք դեմ էին արտահայտվել Նիկոլ Փաշինյանին և պահանջել էին նրա հրաժարականը: Թերթը գրել էր նաև, որ ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի հետ միասին՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այս օրերին քննարկում է բանակային կորպուսների խոշորացման և մեծ հրամանատարական կետ ստեղծելու հարցը:
Ապրիլի լույս 2-ի գիշերը ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Գայի պողոտայում տեղադրված վճարային տերմինալից գողություն է արվում։
ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամը նկատեց, որ այսօր երթի ժամանակ իրենց միացել են պատահական անցորդներ: Նա պնդեց, որ կանանց ակցիաները լինելու են շարունակական այնքան ժամանակ, քանի չեն հասել իրենց վերջնանպատակին: Անդրադառնալով ոստիկանների կիրառած ուժին՝ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման անդամները պնդեցին, որ ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել:
Աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 4 միլիոն դեպք է հայտնաբերվել անցյալ շաբաթ, հիվանդացությունը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել է 5 տոկոսով, մահացությունը՝ 11 տոկոսով:
«6 ամիս ոչ մի բան չենք արել ըստ էության ու նստել սպասել ենք ու ասում ենք՝ արգելքը կերկարաձգենք՝ առանց հաշվարկելու, թե ի՞նչ վերլուծություն ունենք, որտեղ ի՞նչ պրոբլեմ է, ու ինչպե՞ս ենք բացը լրացնում»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:
Բրիտանական Young Turks ձայնագրման լեյբլը որոշում է կայացրել փոխել անվանումը և հեռացնել անվանման «Turks» բաղադրիչը՝ կապված Հայոց ցեղասպանության եզրույթի հետ ունեցած առնչության հետ:
Իտալիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Ֆաբիո Կանավարոն խոսել է այն իրավիճակի մասին, որում հայտնվել է «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն:
«Այս տարվա առաջին եռամսյակում մենք կոնկրետ հարկային հավաքագրումների առումով ունենք աճ՝ այդ նույն ժամանակահատվածի համեմատ։ Սա նշանակում է, որ տնտեսվարողներն ակտիվ գործունեություն են ծավալում, այլ հարց է, որ ընդհանուր տնտեսական հնրավորությունները, մասնավորապես՝ գնողականությունը, դեռ չի հասել այդ մակարդակին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Հայկ Գևորգյանը։
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թվաքանակը մեկ օրում ավելացել Է 9677-ով, մահացել է 298 մարդ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոսկվայում մեկնարկած Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգի և արդյունքների մասին դեռ կարտահայտվեմ:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբան Բենիկ Գալստյանն էլ նշեց, թե Քննչական կամիտեն և դատախազությունը միանշանակ չեն իրականացրել օբյեկտիվ քննություն, անհասկանալի պատճառաբանությամբ հավատացել են ոստիկանության աշխատակիցների ասածներին, որոնք ամբողջապես հակասում են Արծվիկ Մինասյանի ներկայացրած փաստերին ու հարցաքննության չեն հրավիրել ո՛չ ԱԺ պատգամավորին, ո՛չ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյային:
«Փաշինյանը շատ լավ հասկանում է՝ այս ընտրություններին ինքը պարտադրված է գնում՝ պարտադրված՝ երկրում տիրող իրավիճակով»,- ասաց քաղաքագետը՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիայից երկու ամիս անց արդեն հասկացել էր, որ չի տիրապետում իրավիճակին, ասել է թե՝ չի կառավարում երկիրը: