Արա Աբրահամյանն Արմեն Սարգսյանին տեղեկացրել է ՌՀՄ-ի աշխատանքների և ծրագրերի մասին
Հանրապետութպյան նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 7-ին ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:
Ռուսաստանի հայերի միության նախագահը Հանրապետության նախագահին տեղեկացրել է իրենց կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին:
Երկուստեք ընդգծվել է սփյուռքի կարևոր դերը երկրի հետագա զարգացման գործում: