Բաժիններ՝

««Յուվեն» կրկնակի կսխալվի, եթե այժմ հեռացնի Պիրլոյին»․ Կանավարո

Իտալիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Ֆաբիո Կանավարոն խոսել է այն իրավիճակի մասին, որում հայտնվել է «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն:

«Եկեք հանգստանանք: Երբ «Յուվեն» նշանակեց Անդրեային, նա լավ գիտեր, որ գնում է այնտեղ առանց փորձի: Տրամաբանական է, որ հասունանալու համար մի որոշ ժամանակ է պահանջվել: Սա նույնիսկ վերաբերում է թիմի հետ նրա հարաբերություններին:

Ա Սերիայում խաղարկվելու է ևս 30 միավոր: Ճիշտ կլինի ոչ թե որոշում կայացնել հիմա, այլ հետաձգել այս հարցը:

Պիրլոն շատ լավ բաներ արեց: Նա հավաքական բերեց երիտասարդ խաղացողների և գործ ունեցավ բարդ հանդերձարանի հետ, որտեղ կան շատ տիտղոսներ նվաճած խաղացողներ:

Իհարկե, կան բաներ, որոնք չեն աշխատում, Պիրլոն սխալներ թույլ տվեց, քանի որ նա մարդ է: Դա ժառանգություն է, որը պետք է պաշտպանել: Ի վերջո, եթե «Յուվենթուսը» չէր վստահում նրան, ինչո՞ւ էին նրան ընդհանրապես նշանակում: Նրանք կրկնակի սխալ կլինեին, եթե հիմա այդ որոշումը կայացնեին:

Բացի այդ, մեղքը չի կարող դրվել միայն Պիրլոյի վրա, եթե խաղացողները սխալներ են թույլ տալիս թե՛ խաղադաշտում, թե՛ դրսում»,- ասել է Կանավարոն La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:

Այժմ իտալական թիմն ակտիվ քննարկում է Պիրլոյին մարզչի պաշտոնից հեռացնելու հարցը։ Այս պաշտոնի հավանական թեկնածուների ցուցակում են Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, Մասիմիլիանո Ալեգրին, ով արդեն աշխատել է «Յուվեում», Իտալիայի հավաքականի մարզիչ Ռոբերտո Մանչինին և Լուչիանո Սպալետին, որոնք նախկինում գլխավորում էին «Ինտերը» և «Ռոման»: Ակումբը հետաքրքրված է նաև «Լացիոյի» մարզիչ Սիմոնե Ինձագիով, ով դեռ նոր պայմանագիր չի կնքել հռոմեացիների հետ:

Անդրեա Պիրլոյի պաշտոնանկության դեպքում Իգոր Տուդորը, որն այժմ իտալացի մասնագետի օգնական է, կարող է ժամանակավոր տարբերակ դառնալ «Յուվենթուսի» համար:

Իրավիճակը կախված է նրանից, թե ինչպես թիմը կխաղա Ա Սերիայի մնացած հանդիպումները։ Ավելի վաղ «Յուվենթուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը հայտնել էր, որ Պիրլոն հաջորդ մրցաշրջանում կմնա ակումբում:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս