
Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույցում քննարկել են ԼՂ հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքէջը:
«Գոհունակությամբ արձանագրվել է, որ իրադրությունը մնում է հանգիստ, շարունակվում է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի ՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման պլանային աշխատանքը: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համակարգելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտներ, այդ թվում ‘ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով», – ասվում է հաղորդագրությունում: