
ԱՀԿ-ն հայտնել է 9-րդ շաբաթն անընդմեջ կորոնավիրուսային հիվանդացության աճի մասին

Աշխարհում կորոնավիրուսային հիվանդացությունը 9-րդ շաբաթն անընդմեջ աճում է, իսկ վարակի հետևանքով մահացությունն աճում է 6-րդ շաբաթն անընդմեջ: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը՝ Ժնևում կայացած բրիֆինգի ժամանակ:
«COVID-19 համավարակն աշխարհում դառնում է ավելի ինտեսնիվ: Արդեն 9-րդ շաբաթն անընդմեջ աճում է հիվանդացությունը, 6-րդ շաբաթն անընդմեջ՝ մահացությունը»,-ասել է նա:
Թեդրոս Հեբրեյեսուսը նշել է, որ վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է հիվանդության այնքան դեպք, որքան համավարակի առաջին 5 ամիսներին: