
Ռուս խաղաղապահները հումանիտար-բժշակական ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Ակնաբերդ բնակավայրում. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի Հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Ակնաբերդ բնակավայրում կազմակերպել են ավելի քան 1000 կգ հումանիտար օգնության փոխանցումը կարիքավոր բնակիչներին:
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հումանիտար օգնությունը ԼՂ է ուղարկվել ռուսական հասարակական և բարեգործական կազմակերպությունների ջանքերով:
Բազմազավակ ընտանիքներին, հարկադիր տեղահանվածներին և փախստականներին ռուս խաղաղապահները փոխանցել են պարենային փաթեթներ, բժշկական դեղատուփեր և առաջին անհրաժեշտության իրեր:
Բացի այդ, բնակավայրում բուժկետ է բացվել՝ բնակիչներին և տեղահանված անձանց որակյալ բուժօգնություն տրամադրելու համար: Բուժկետում աշխատելու են վիրաբույժ, օտոլարինգոլոգ, ատամնաբույժ, ակնաբույժ և սրտաբան:
Նշվում է, որ բնակավայրում գործող բուժկենտրոնում հատուկ նշանակության բժշկական ջոկատի մասնագետները խորհրդատվություն և բուժօգնություն են ցույց տվել ավելի քան 100 բնակչի