ՀՀ ՊՆ ղեկավարը և Հնդկաստանի դեսպանը հատուկ ուշադրություն են դարձրել ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներին

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության ներկա վիճակն ու առաջիկա ծրագրերը: Հատուկ ուշադրություն է դարձվել ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում մասնագիտական խմբերի փոխայցելությունների կազմակերպման վերաբերյալ` համագործակցությանը գործնական ընթացք հաղորդելու նպատակով:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, մասնավորապես, Արցախի դեմ սանձազերված ռազմական գործողությունների ընթացքի և դրանց ավարտից հետո ստեղծված իրավիճակի, տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930