Բաժիններ՝

Կրակոցներ` ֆուտբոլային խաղի ժամանակ. ոստիկանություն

Ապրիլի 18-ին ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ ժամը 15-ի սահմաններում Թումանյան քաղաքի մարզադաշտում կրակոցներ են հնչել։ Ըստ նախնական տվյալների՝ ֆուտբոլի միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ Թումանյան քաղաքի 33-ամյա մի բնակիչ վիճել էր առաջնությանը ներկա մի խումբ անձանց հետ։ Հայհոյել էր, հետո հեռացել և վերադարձել էր երկփողանի որսորդական հրացանով։

33-ամյա տղամարդը 2 անգամ օդ էր կրակել՝ ֆուտբոլի առաջնության մասնակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիշյալ անձը նաև խփել էր Մարց բնակավայրի ֆուտբոլի թիմի անդամներից մի քանիսին:
Խուլիգանության փաստով հարուցվեց քրեական գործ։

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 22-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Թումանյանի բաժին՝ իր հետ բերելով որսորդական հրացանը։

Ապօրինի հրազենն առգրավվել է։
Նախաքննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930