
«Ֆուտբոլը ողբերգական պահ է ապրում: Ներկայիս մոդելն այլևս չի գործում»․ Մարոտա

«Ինտերի» գործադիր տնօրեն Բեպպե Մարոտան խոսել է ֆուտբոլային բարեփոխումների ու ֆինանսական ծանր վիճակի մասին:
«Ֆուտբոլը ողբերգական պահ է ապրում, ֆինանսական կայունության խնդիրը թաքնված է: Ներկայիս մոդելն այլևս չի գործում, այլևս երաշխիքներ չկան, այդ թվում՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Միմյանց դեմ պայքարելու փոխարեն, հուսով եմ, որ մենք կարող ենք քննարկել բարեփոխումները: Ծախսերը կարող են կրճատվել՝ կամ օգտագործելով նոր ձևաչափեր, կամ էլ արհեստավարժության մակարդակն իջեցնելով:
Մենք պետք է ամուր մնանք, ճակատագիրը մեր ձեռքում է: Այսօր իրավիճակը հիմնականում անորոշ է, և ճիշտ կլինի հանդիպել և հասկանալ ծրագրերը»,- ասել է Մարոտան DAZN-ին տված հարցազրույցում:
Սիրարփի Աղաբաբյան