Բաժիններ՝

Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Բայդենի հանդիպումը տեղի կունենա ամռանը

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը պլանավորվում է ամռան ամիսներին, բայց ստույգ օրը եւ երկիրն առայժմ որոշված չեն: Ապրիլի 26-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իրոք, ոոշակի առաջարություններ հնչեցվել են, օրը ես առայժմ հաստատել չեմ կարող: Առայժմ ոչ մի կարգի պայմանավորվածություններ ժամկետների վերաբերյալ չկան: Խոսքն իրոք ամառային ամիսների մասին է, (…) տակավին պետք է վերլուծել տարբեր շատ գործոններ՝ ինչ-որ վերջնական համաձայնությունների հասնելու համար»,- ասել է նա: «Առայժմ չի նշվել ոչ մի երկիր, (որտեղ կարող է տեղի ունենալ հանդիպումը)»,- ճշտել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ըստ որում Պեսկովն առանց մեկնաբանությունների է թողել երկու երկրների ղեկավարների հանդիպման հնարավորությունը Բայդենի՝ հունիսի կեսերին պլանավորված եվրոպական շրջագայության ժամանակ՝ հավելելով, որ նման առաջարկություն «եղել է» նախագահների «հեռախոսազրույցի ժամանակ»:

Պուտինը եւ Բայդենն ապրիլի 13-ին հեռախոսազրույց են ունեցել: Սպիտակ տան մամուլի ծառայության վկայությամբ՝ Բայդենն առաջադրել է ռուս-ամերիկայն գագաթնաժողովի անցկացման գաղափարն «առաջիկա ամիսներին երրորդ երկրում»: Հետագայում Միացյալ Նահանգների ղեկավարը ճշտել է, որ ռուաստանցի պաշտոնակցին առաջարկել է հանդիպել ամռանը Եվրոպայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս