 
                        Լիբանանի նախագահն Արամ Ա-ի հետ հեռախոսազրույցում զորակցություն է հայտնել հայ ժողովրդին
 
                                    Լիբանանի նախագահ Միշել Աունն ապրիլի 24-ին Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված պատարագից հետո հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ: Այս մասին հայտնեցին Անթիլիասի կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ Լիբանանի նախագահը զորակցություն է հայտնել հայ ժողովրդին՝ հիշեցնելով, որ Լիբանանի ժոքղովուրդը ևս օսմանյան թուրքերի կողմից ենթարկվել է ջարդի:
Արամ Առաջինի հետ հեռախոսազրույց է ունեցել և նրան զորակցություն հայտնել նաև մարոնիթ եկեղեցու առաջնորդ Րաաի Պատրիարքը
Առաջիկա օրերին Անթիլիասի Մայրավանք կայցելեն Լիբանանի գլխավոր կուսակցությունների պատվիրակություններ՝ Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայ ժողովրդին զորակցություն հայտնելու համար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        