
Ստեփանակերտին և Մարտակերտին հարակից բնակավայրերում կիրականացվեն զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Արցախի մայրաքաղաք Ստեփակերտի և Մարտակերտ քաղաքի հարակից բնակավայրերում Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական ջոկատներն իրականացնելու են զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: Այս մասին հաղորդում է ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը:
«ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ծառայության սակրավորական ջոկատները զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են իրականացնելու Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների հարակից բնակավայրերում»,- ասված է հաղորդագրությունում:
ԱԻՊԾ-ն հայտնում է, որ միաժամանակ, ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացվում հանրապետության մյուս շրջաններում: