
Արոնյանը 8-րդն է New In Chess Classic առցանց մրցաշարում

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները New In Chess Classic առցանց մրցաշարում:
Առցանց այս մրցաշարում կայացան արագ շախմատի ևս 5 տուր: Արոնյանը երեք պարտիա ավարտել է ոչ-ոքի, մեկում պարտություն կրել, մեկում էլ հաղթել: Այժմ նա ունի 5,5 միավոր 10 հնարավորից և մրցաշարային աղյուսակում 8-րդն է: Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է, ով 10 հնարավորից ունի 7 միավոր: Ապրիլի 26-ին շախմատիստները կանցկացնեն ևս 5 պարտիա:
New In Chess Classic-ին ընդհանուր առմամբ մասնակցում են 16 շախմատիստներ: Այն համարվում է Champions Chess Tour-ի հերթական մրցաշարը: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար, որից հաղթողին կտրամադրվի 30 հազարը:
Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:
Օրեր առաջ շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանը. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: