Սպանության փորձի դեպքը բացահայտվել է
Մարտի 17-ին ոստիկանության Մալաթիայի բաժին մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ մարտի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում անհայտ անձը փորձել է արծաթագույն «Մերսեդեսով» վրաերթի ենթարկել իրեն։
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին «Մերսեդեսի» վարորդի ինքնությունը:
Ապրիլի 21-ին Մալաթիայի և Հրազդանի բաժինների ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ 28-ամյա կասկածյալը հայտնաբերվեց Հրազդան քաղաքում, բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմնին և ձերբակալվեց:
Նախաքննությունը շարունակվում է: