«Մենք կստանձնենք 2 գյուղի՝ Սյունիքի Խնածախ և Կոռնիձոր գյուղերի աջակցությունը». Կարին Տոնոյան

«Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը գրում է․ «Հայրենիքը սկսվում է սահմանի գյուղից:

Մենք ամեն ինչով պարտական ենք մեր սահմանամերձ գյուղի բնակչին՝ իր ամենօրյա, ամենժամյա ապրած ու զգացածի համար, իր գյուղը չլքելու ու մեր երկրի դռները պահելու համար: Ուստի առաջարկում եմ բոլոր կազմակերպություններին, բանկերին, առևտրային կամ արդյունաբերական կազմակերպություններին դառնալ սահմանամերձ որևէ գյուղի աջակից-բարեկամ և աջակցել ինչով կարող ենք:

«Հայ ասպետ» հիմնադրամի և «Որդուս» հկ-ի կառավարման խորհուրդների համաձայնությամբ մենք կստանձնենք 2 գյուղի՝ Սյունիքի Խնածախ և Կոռնիձոր գյուղերի աջակցությունը: Կաջակցենք դպրոցին ու համայնքին՝ ինչով կարող ենք»:

 

Հայրենիքը սկսվում է սահմանի գյուղից:
Մենք ամեն ինչով պարտական ենք մեր սահմանամերձ գյուղի բնակչին՝ իր ամենօրյա, ամենժամյա…

Posted by Կարին Տոնոյան on 2021 թ. ապրիլի 21, չորեքշաբթի

Տեսանյութեր

Լրահոս