«Իրական մերժվածը հենց դու ես, սյունեցիները ճիշտ են, դու՝ սխալ, և պատմության մեջ դու ընդմիշտ մնալու ես հակահերոս»․ Նաիրա Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե անգամ բոլորին ձեռբակալես, պատժես, հագեցնես վրեժի ծարավդ, եթե անգամ հազարներով մարդիկ մերձավորներդ բերեն հանդիպումների, գրկախառնվես, նկարվես, միևույնն է՝ դու հոգուդ խորքում գիտես, որ բեմականացում է այդ բերված «ժողովրդի սերը», որ իրականությունն այլ է՝ դու կապիտուլյանտ ես, իրական մերժվածը հենց դու ես, սյունեցիները ճիշտ են, դու՝ սխալ, և պատմության մեջ դու ընդմիշտ մնալու ես հակահերոս, մարդ, ով թշնամուն տվեց հայրենի հողը…

Հեռացի՛ր, թող մենք մեր հայրենիքի պատառների վրա պետություն պահենք:

Հեռացի՛ր, դու էլ կխաղաղվես, մենք էլ:

Հանուն ապագայի, հեռացի՛ր»։

Տեսանյութեր

Լրահոս