Կեսգիշերին հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ Մխիթար Զաքարյանին տարել են ոստիկանություն՝ առանց ծանուցագրի

Կեսգիշերին Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի տանն իրականացված խուզարկությունից հետո նրան՝ առանց ծանուցագրի, հրավիրել են ոստիկանություն՝ 4 ավտոբուս ոստիկանների ուղեկցությամբ

Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Մ. Զաքարյանի տանն ասացին գնում ենք Մեղրիի ոստիկանության բաժին, հասանք այնտեղ, դրսում հայտարարեցին , որ գնում ենք Կապանի բաժին, իսկ Կապանի ճանապարհին պարզվեց գնում ենք Երևան, ընդ որում՝ Երևան բերելու տեղեկատվությունը սեփական միջոցներով ենք հայթհայթել»

Հ.Գ. Հիշեցնեմ, որ պաշտպանյալիս «հրավիրել են» ոստ. բաժին, բայց վերջինս պարտադիր ոստիկանական մեքենայով պետք է գնա ոստիկանություն՝ ըստ ապօրինի հրահանգի։

Հ.Գ. Հավանաբար ինքնակամ ներկայանալու արդյունքում ենթադրյալ սպասվելիք «շոու» օպերացիայի տապալման հետևանքով մարդամեկը հոգևարքի մեջ է՝ ամեն գնով ուզում է փաստացի բերման ենթարկի»։

Տեսանյութեր

Լրահոս