Ասադը գրանցման հայտ է ներկայացրել

Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը պետության ղեկավարի ընտրություններում որպես թեկնածու գրանցման հայտ է ներկայացրել երկրի Բարձրագույն սահմանադրական դատարան: Ապրիլի 21-ին այդ մասին հայտնել է SANA լրատվական գործակալությունը:

«Բարձրագույն սահմանադրական դատարանն իրազեկել է, որ Բաշար Հաֆեզ Ասադը հանրապետության նախագահի պաշտոնի առաջադրման խնդրագիր է ներկայացրել»,- հայտարարել է Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) խոսնակ Համուդա Սաբաղը:

Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 26-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930