
Չադի մահացած նախագահի որդին դարձել է պետության ղեկավարի պաշտոնակատար

Չադի անցումային զինվորական խորհրդի ղեկավար գեներալ-լեյտենանտ Մահամատ Իդրիս Դեբի Ինտոն դարձել է Չադի Հանրապետության նախագահի՝ պետության ղեկավարի և զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնակատար: Այդ մասին ասված է ապրիլի 21-ին Չադի նախագահի պաշտոնական պորտալում հրապարակված՝ անցումայիան շրջանի խարտիայում:
«Այն բանի հետևանքով, որ Չադի նախագահի պաշտոնն ընթացիկ տարվա ապրիլի 20-ին թափուր է մնացել Իդրիս Դեբի Ինտոյի մահվանից հետո, ստեղծվում են անցումային շրջանի կառավարման մարմիններ:- Դրանք են անցումային զինվորական խորհուրդը, անցումային ազգային խորհուրդը և անցումային կառավարությունը»:
Սահմանված է, որ զինվորական խորհրդի ղեկավարը կատարում է Չադի նախագահի պարտականությունները: Այդ պաշտոնն ապրիլի 20-ին մարմի ստեղծման պահից զբաղեցնում է մահացած նախագահի որդի Մահամատ Իդրիս Դեբի Ինտոն: Միաժամանակ Չադում դադարեցված է Սահանադրության գործողությունը, որի դերը կատարում է անցումային շրջանի խարտիան: Բուն անցումային շրջանը կտևի 18 ամիս, ինչից հետո կկայանան նորացված պետական կառույցների ընտրությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը։