Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն հեղինակել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանը, Արթուր Գրիգորյանն ու Արման Աբովյանը:
Արցախյան պատերազմից հետո ևս «Հայաստան» համահայկական հիմնադրամին սփյուռքի կողմից հանգանակվել է հսկայական գումար՝ մոտ 27 միլիոն դոլարի չափով:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
Անկարան, տիեզերական արդյունաբերության զարգացման շրջանակներում, նախատեսում է Լուսին ուղարկել տիեզերանավ, որը վայրէջք կկատարի մինչև 2023 թվականը. երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ներկայացնելով Ազգային տիեզերական ծրագիրը:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Ախթալա-Նեղոց հատվածը‚ ջրագծի տեղադրմամբ պայմանավորված‚ փետրվարի 11-ից 15-ը՝ ժամը 14:30-ից մինչև 18:00‚ փակ կլինի երթևեկության համար։
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցում կրքերը չեն հանդարտվում, աշակերտներն ու ուսուցչական անձնակազմը դեմ են նորանշանակ տնօրենին և շարունակում են դասադուլն ու գործադուլը։
ԱՄՆ-ի նախկին նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը շրջապատից թաքցրել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտին հետ հեռախոսազրույցների բովանդակության մանրամասները, սակայն պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը դրանց ծանոթանալու հնարավորություն ունի:
Արցախի Մարտունի քաղաքում, Ծովատեղ գյուղում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում փետրվարի 10-ին զենք-զինամթերքի վնասազերծման ու պայթեցման աշխատանքներ են նախատեսվում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Հայաստանի գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը 2020 թվականին կատարած իրենց աշխատանքներն արդյունավետ է գնահատում։
Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 1 գերի:
Ռուսաստանյան խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 37 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով:
Ռուս ռազմական բժիշկներն ավարտել են հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ռուս խաղաղապահների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից:
Արցախում կրակի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից մինչև այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների վրա 14 ադրբեջանցի է պայթել: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ տվյալներ է հրապարակել Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:
Այսօրվանից մեկնարկել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծված պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց 500 000 դրամի չափով միանվագ օժանդակություն տրամադրելու նպատակով օնլայն եղանակով դիմումների ընդունումը:
«Սիլիկոնյան հովիտ» սերիալը հաստատ նայել եք ու գուցե մտովի պատկերացրած լինեք՝ ինչեր կարելի էր ցույց տալ աշխարհին տեղական ստարտափ էկոհամակորգից, մտավոր-տեխնոլոգիական ինչ ներուժ ունի Հայաստանը, արժե արդյոք եղածով հպարտանալ, թե տեղական ռեսուրսը դեռ ֆիլմերում ներկայացնելու արժանի չէ, ներդրումները քիչ են, կատարվողն էլ գուցե բավարար չէ։
վ
Վրաստանում փետրվարի 9-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 829 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում հասել է 263 հազար 057-ի:
Ես ի սկզբանե դեմ եմ եղել շատ կարճ ժամկետում ընտրություններ կազմակերպելուն, այդ մասին ասել եմ նաև այն ժամանակ, երբ «Իմ քայլը» խմբակցության անդամ էի: Այսինքն՝ պետք էր, որ 2021 թվականին գնայինք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև խորհրդարանի այն կազմը, որը կա, պետք է պարտադիր կերպով փոխվի: Սակայն խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածը չպետք է ցնցումներ բերեր երկրում:
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ
ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ. ընթացքում մարզի տարածքում հանցավորության ընդհանուր վիճակն ու միտումները, դրանց դեմ իրավապահ մարմինների մարզային կառույցների գործունեության, քրեական վարույթների շրջանակներում դատախազական հսկողության և ներգործության միջոցների կիրառման արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության առաջին տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալ»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Խետաֆե»-ին: «Արքայական ակումբը» առաջին կեսում ունեցած առավելությունը գոլի վերածել չկարողացավ:
Դուք գիտե՞ք ես ով եմ, ես ոչ թե «Իմ քայլն» եմ, այլ «Իմ քայլի» պատգամավոր, եթե չգիտեք, իմացեք: Եվ, այո, խմբակցությունը ճիշտ է արել, որ տարածել է հայտարարություն, ունեցել է ամբողջական կարծիք և տարածել է։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փետրվարի 10-ին, ժամը 06։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 6-րդ շարքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարում: Մրցաշարի քառորդ եզրափակիչում Արոնյանը մրցեց Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Արագ շախմատի 4 պարտիաների արդյունքում հայ գրոսմայստերը պարտվեց 1:5,-2:5 հաշվով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս փուլում շատ քչերին են ձեռնտու։ Ձեռնտու չէ առաջին հերթին «Իմ քայլի» մեծամասնությանը, որոնք հաստատապես հաջորդ ընտրությունների ցուցակում չեն հայտնվելու։ Ձեռնտու չէ խորհրդարանական երրորդ ուժին՝ «Լուսավոր Հայաստանին», որը հայտնի չէ, թե այս պահին ինչ ռեյտինգ ունի եւ արդյոք կկարողանա՞ անցնել հաջորդ ԱԺ։ Ձեռնտու չէ նաեւ ԲՀԿ-ի մեծ մասին։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով արտահանում իրականացնող առաջին գնացքը 2021թ. հունվարի 29-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից ճանապարհ էր ընկել դեպի Ռուսաստան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անգլիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Վեստ Հեմ»-ին: Խաղի հիմնական ժամանակի ընթացքում երկու ակումբներից և ոչ մեկ մրցակցի դարպասը գրավել չկարողացավ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար միակ, հաղթական գնդակը 97-րդ րոպեին խփեց Սքոթ Մաքթոմինայը:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետության նոր ժամանակների պետական պաշտոնյաներից Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ, Կոպենհագենից Երևան տեղափոխված Տաթևիկ Ռևազյանը պետական համակարգի քանդման հարցում ամենամեծ «ներդրումն» ունեցած անձանցից է: Նրա պաշտոնավարման առաջին օրերից արդեն ոլորտի հին, փորձառու մասնագետների մի մեծ խումբ հեռացավ համակարգից: Հետագայում շատ փառաբանեցին, որ բյուջետային ավիաընկերություն՝ լոուքոստ բերեց Հայաստան. «Ռենէյրը»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Կապանի ճանապարհին՝ Ճակատենի հատվածում տեղի ունեցած իրադարձությունները հաստատում են փորձագետների այն կանխատեսումները, որ Վարդենիսից մինչև Մեղրի ընկած սահմանային հատվածներում ադրբեջանաթուրքական զույգը սադրանքների է դիմելու: