Բաժիններ՝

Ռուս ռազմական բժիշկներն ավարտել են հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ռուս խաղաղապահների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները. ՌԴ ՊՆ

Ռուս ռազմական բժիշկներն ավարտել են հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ռուս խաղաղապահների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումները, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից:

Ընդհանուր առմամբ, ռուսական «Спутник-V» պատվաստանյութի երկրորդ չափաբաժին ստացել է ավելի քան 30 ռուս զինծառայող:

Միաժամանակ, շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ առաքելություն իրականացնող զինծառայողների պատվաստումները. մինչև այժմ արդեն պատվաստվել է շուրջ 1500 զինծառայող:

Պատվաստումներն իրականացվում են բացառապես կամավոր հիմունքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728