
«Ռեալ»-ը հաղթել է «Խետաֆե»-ին

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության առաջին տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալ»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Խետաֆե»-ին: «Արքայական ակումբը» առաջին կեսում ունեցած առավելությունը գոլի վերածել չկարողացավ: Միայն երկրորդ կեսի մեկնարկում «Ռեալ»-ին առաջ մղեց Կարիմ Բենզեման: Ֆրանսիացու գոլից 7 րոպե անց` 67-րդ րոպեին Ֆերլան Մենդին կրկնապատկեց «սերուցքայինների» առավելությունը:
Այս հաղթանակից հետո «Ռեալ»-ը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է և ունի 46 միավոր: