
ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1242,3 հա տարածք

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1242,3 հա տարածք, 398,8 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 227 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում: