Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 88, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում փետրվարի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 88 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 169 255-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 3147 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Փետրվարի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 792 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3939-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 90 է, ընդհանուր առողջացածներինը՝ 161 105, փաստացի բուժվողներինը՝ 4211 (մեկ օրում նվազել է 9-ով): Մեկ օրում արվել է 2802 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 684 640 թեստ: