Բաժիններ՝

Արմավիրում 17-ամյա վարորդը Opel-ով, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում, կա 1 զոհ, 2 վիրավոր․ shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Նորապատ գյուղի բնակիչ 17-ամյա Դավիթ Մաթեոսովը, իր վարած Opel astra մակնիշի ավտոմեքենայով, Լուկաշին գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե արգելապատնեշին, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Դ․Մաթեոսովը, նրա ուղևորներ՝ Նորապատ գյուղի բնակիչներ 17-ամյա Արամ Պետրոսյանն ու 17-ամյա Կամսար Հարությունյանը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Փետրվարի 15-ին, ժամը 00։20-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Արմավիրի բաժին, որ վիրավորներից Կ․Հարությունյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728