«Չհամոզվեցի՞ք՝ Նիկոլն ով է, չհամոզվեցի՞ք՝ էդ տականքների հանցախումբն ովքեր են ու ինչու 2018թ.-ին եկան». Գեղամ Նազարյան

«Ձայն հայրենեաց» նախաձեռնության 3-րդ ընդլայնված հավաք-քննարկման ժամանակ «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանն իր ելույթում շեշտեց, որ պետությունը վերականգնվելու համար այսօր գործուն աջակցության կարիք ունի: Գ. Նազարյանի խոսքով՝ այդ ճանապարհին մի խոչընդոտ կա: Այն է՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա «հանցավոր վարչախմբի» առկայությունը:

«Առանց այդ վարչախմբի հեռացման ո՛չ գիտության մասին է պետք մտածել, ո՛չ ռազմատնտեսական փոփոխությունների: Դա անհնար է և ժամավաճառություն: Պետք է այսօր մեր քայլերով, մեր գործողություններով ոչ թե խեղճի տպավորություն թողնենք, այլ ուժեղի, հաղթածի, որովհետև մեր տղերքը՝ առնվազն 5.000 հոգի, զոհվեցին, որ մենք ինչ-որ առաքելություն իրականացնենք, ոչ թե խեղճացած քայլենք և տխուր ոտանավորներ լսենք:

Ես տեսնում եմ այստեղ հավաքված մարդիկ, որոնք այս ազգի էլիտան են, էլիտայի մի մասը: Մենք պետք է թելադրենք, և ոչ թե խաղանք Նիկոլի կեղտոտ օրակարգերը: Մի հիմարություն դուրս տա, մենք սկսենք հերքել, որ դա այդպես չէ: Նա ամեն օր մի հիմարություն դուրս է տալու: Մենք, ի՞նչ է, դնելու ենք մեր ամբողջ ժամանակը վատնենք նրա հիմարությունները հերքելո՞ւն: Ուղղակի մենք պետք է արդեն հասկանանք, որ պետք է օր առաջ կանխենք նրա հետագա հանցավոր գործողությունները, հանցավոր քայլերը:

Հերիք չէ՞ր, չհամոզվեցի՞ք՝ նա ով է, չհամոզվեցի՞ք՝ էդ տականքների հանցախումբը ովքեր են և ինչու 2018թ.-ին եկան»,- հավաք-քննարկման ժամանակ ասաց Գեղամ Նազարյանը:

Նազարյանի խոսքով՝ Հայաստանն առանց Նյուրնբերգյան դատավարության չի կարող լինել ու գոյության իրավունք էլ չի ունենա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս