ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովը նախըտրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ռազմագերիներին ապօրինաբար պահելու հարցի փոխարեն քննարկել Ալեքսեյ Նավալնու ձերբակալման հարցը. Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:

«Վերոնշյալը մի կողմից հերթական անգամ ընդգծում է Եվրոպական կառույցների անկհայտ կանխակալ վերաբերմունքը, մյուս կողմից՝ արձանագրում ՀՀ դիվանագիտության, այս անգամ՝ խորհրդարանական դիվանագիտության հերթական տապալումը։

Ի՞նչ իմաստ ուներ մի ամբողջ պատվիրակությամբ ՀՀ հարկատուների հաշվին գործուղվել Ստրասբուրգ, երբ շատ երկրների խորհրդարանական պատվիրակություններ այդ նիստին մասնակցում են հեռակա կարգով, արդյունքում էլ՝ հայկական պատվիրակությամբ չկարողանալ անգամ առաջնահերթություն ունեցող ռազմագերիների հարցը ներառել ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովի օրակարգում։

Եւ, ընդհանրապես, պետք է պարզել՝ գոնե փորձ եղե՞լ է գերիների հարցն օրակարգային դարձնելու ուղղությամբ։

Հ. գ. Դե իրենց խնդիրները ճանապարհորդելն ու ընդդիմությունն են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031