Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա զոհ

Հունվարի 30-ին, ժամը 10։25-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին՝ Սառնակունք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 20 մետր)։ Վարորդը և ուղևոր Ռ․ Գ․-ն (ծնված 1960 թ․) տեղափոխվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևոր Ա․ Հ․-ն (ծնված 1957 թ․) տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ձորից դուրս բերել Ա․ Հ․-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Տեսանյութեր

Լրահոս