Մբապեն «Ռեալին» կմիանա ամռանը
Ձմռանը հարձակվողին սպասել պետք չէ։
Մադրիդի «Ռեալը» ամռանը կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, չնայած նրանք հասկանում են, որ դա հեշտ չի լինելու:
Համաճարակի պատճառով ակումբը ծայրահեղ ծանր դրության մեջ է, բայց Մադրիդի «Ռեալը» հասկանում է, որ իրենց անհրաժեշտ է համաշխարհային կարգի ֆուտբոլիստ ձեռք բերել:
ՊՍԺ-ն քննարկում է Մբապեից բաժանվելու հնարավորությունը, որի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը: Եթե նա չերկարաձգի պայմանագիրը, փարիզցիները կարող են նրան վաճառել ամռանը 150-160 միլիոն եվրոյով:
Մադրիդի «Ռեալն» ունի 125 միլիոն եվրո, որը տեսականորեն կարող է ծախսել տրանսֆերների վրա, բայց, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի վաճառել որոշ ֆուտբոլիստների:
Մադրիդյան ակումբը գիտի, որ ՊՍԺ-ն հետաքրքրված է Վինիսիուսով և Տիբո Կուրտուայով: «Ռեալը» մտադիր չէ քննարկել բելգիացու տրանսֆերը, իսկ բրազիլացին կարող է ներգրավվել բանակցություններում: Նաև ՊՍԺ-ն հետաքրքրված է Վարանով և Կազեմիրոյով:
Սիրարփի Աղաբաբյան