ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ փոխգործակցում է ԼՂ հարցով. ՌԴ-ում ԱՄՆ դեսպան

Միացյալ Նահանգները փոխգործակցում է Ռուսաստանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում և ցանկանում է շարունակել երկխոսությունը: «Дождь»-ին այս մասին հայտնել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը:

Նրա խոսքով, ոչ վաղ անցյալում ինքը և իր ֆրանսիացի գործընկերը ներկա են գտնվել Ռուսաստանի արտգործնախարարության ճեպազրույցին: «ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահներ են, ճեպազրույցում մենք տեղեկացանք Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ավարտի մասին: Սա այն ևս մի ոլորտի օրինակ է, որտեղ Միացյալ Նահանգները համագործակցում է Ռուսաստանի կառավարության, և այս դեպքում` նաև Ֆրանսիայի կառավարության հետ, որպես Մինսկի խմբի համանախագահներ, և մենք ցանկանում ենք շարունակել մեր փոխգործակցությունն այս հարցերի շուրջ»,-ասել է դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս