
«Առաջին ոլորտը, որը Նիկոլը վերջական խորտակեց՝ քաղավիացիան էր․․․»․ Նավիկ Խաչատրյան

Նավիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջին ոլորտը, որը Նիկոլը վերջական խորտակեց՝ քաղավիացիան էր`դեռևս 2019 թվականի ամռանը։ Հավատալով իր նշանակած կադրի ՔԱԿ-ի նախագահի հորդորներին`իբր հայերը ունակ չեն սեփական ավիացիա ունենալ, հետևաբար՝ միայն արտերկրյա փոխադրողները կարող են թռչել ՀՀ օդային տարածքում։
Ավիացիոն լուրջ բազմափորձ աշխատունակ կադրերի քանակը այժմ մոտ 300 է (ներառյալ արտերկրներում աշխատող հայ ավիացիոն կադրերը ովքեր պատրաստ են վերադառնալ, եթե պետությունը նախաձեռնի ազգային փոխադրող ստեղծել և օժանդակի դրան)։ Այդ թիվը կազմում է մեր բնակչության ընդամենը 0,0001 %-ը։
Փաստորեն զարմանալի չէ, որ հիմա երկիրը ոտքի կանգնեցնելու և արագ զարգացնելու կոչեր անողները պարզապես անտեսում են ավիացիայի նման կարևորագույն ստրատեգիական ոլորտը, ինչը բոլոր երկրներում համարվում է առաջնային և իրական ներդրումների համար կարևորգույն ցուցիչ։
21-րդ դարում անհնար է զարգանալ առանց սեփական պետության կողմից աջակցվող փոխադրողի»։