
Օբամեյանգը նամակ է գրել երկրպագուներին՝ բացատրելով իր բացակայությունը

«Շատ շնորհակալ եմ վերջին մի քանի օրվա ընթացքում ձեր բոլոր հաղորդագրությունների և զանգերի համար:
Մայրս առողջական խնդիրներ ունի, և ես ստիպված էի նրա հետ լինել նրա համար: Նա արդեն շատ ավելի լավ է, և ես կվերադառնամ տուն: Ես առավել քան շնորհակալ եմ բժիշկներից և բուժքույրերից, ովքեր նրան օգնել են այս հարցում: Եվ, իհարկե, շնորհակալություն իմ «Արսենալի» ընտանիքին՝ արտահայտված սիրո համար: Ես ավելի քան երբևէ վճռել եմ պահպանել մեր տեմպը։
Կրկին շնորհակալություն բոլորին։ Ես իսկապես ուրախ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրի կողմից ստանում եմ նման մակարդակի աջակցություն և սեր, ես անհամբեր սպասում եմ վերադառնալուն»,- գրել է Օբամեյանգն իր instagram-ում:
Սիրարփի Աղաբաբյան