Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ, տեղեկացնում է Արցախի նախագահ աշխատակազմը:

Խորհրդակցությանը ԱՀ պետնախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ նշելով, որ 2021թ-ի բյուջեն կազմվել է հաշվի առնելով համավարակի և տեղի ունեցած պատերազմի հետևանքները:

Նախագահ Հարությունյանն անդրադառնալով «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծին՝ շեշտել է, որ 2021թ-ի բյուջետային քաղաքականությունը հիմնականում պետք է ունենա անվտանգային ու սոցիալական ուղղվածություն՝ նպատակ ունենալով հնարավորինս լուծումներ տալ առկա հիմնախնդիրներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031