«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը մասնավորեցումից հետո իրականացնում է իր առաջին ծավալուն՝ շուրջ 750 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիրը, որը ամբողջությամբ կավարտվի 2028 թվականին։ Այս բառացի մեջբերումը ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրից է (մինչեւ 2040 թ․)։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Մինչեւ Ռոբերտ Քոչարյանին հասնելը, նիկոլականները պետք է առաջին հերթին իրենք իրենց դատեն, որ մսխեցին մի երկիր, որը հենց կարգի էր բերվել Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում։ Ու այս իրավիճակում ցանկացած պարկեշտ մարդ պետք է թույլ չտա այդ խեղկատակերգության վերածված դատավարությունը, քանի որ այն ոչ մի աղերս չունի Մարտի1-ի ու արդարադատության հետ, այլ ընդամենը Նիկոլի հիվանդ երեւակայության պտուղն է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը զբաղված են սեփական օրակարգերով, իրար հասցեին մեղադրանքներ եւ վիրավորանքներ հնչեցնելով, իսկ իրականում՝ աթոռակռվով, թշնամական երկու երկիր՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, փետրվարի 1-ից 12-ը պատմական Հայաստանի Կարս քաղաքում համատեղ զորավարժություն կանցկացնեն, որին կներգրավվեն տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ եւ օդուժ:
Նիկոլ Փաշինյանին որպես գործոն մենք այլևս չենք դիտարկում, Նիկոլ Փաշինյանը պարտված ղեկավար է, պարտության սիմվոլ է, և նա օր առաջ պետք է հեռանա, դա ընկալելի և ընդունելի է հասարակության գրեթե 100 տոկոսի համար: Մարդկանց շատ է հետաքրքրում, թե ինչ է լինելու Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո, և մենք փորձում ենք պատասխանել այդ հարցերին, տալ սպառիչ պատասխաններ, ներկայացնում ենք մեր ծրագրերը և, իհարկե, չենք մոռանում, որ օրակարգում առաջինը Փաշինյանի հեռացման հարցն է:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գանգատը ներկայացվել է հունվարի 15-ին, այն պատրաստվել է միջազգային իրավունքի ոլորտում հայտնի փորձագետների ու ադրբեջանցի իրավաբանների կողմից։ Բողոքում ներկայացված են փաստեր Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անունից ներկայացված գանգատում նշվում է, որ Հայաստանի կողմից նախկինում «օկուպացված» տարածքներում կան մեծ թվով ականներ, որ Ադրբեջանի գյուղերն ու քաղաքները հավասարեցված են հողին, եւ որ «անօրինական զինված ուժերի առկայության դեպքում Ադրբեջանի քաղաքացիներն իրենց տուն վերադառնալու հնարավորությունից զրկված են»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը մասնագիտությամբ իրավաբան է, նա ԱՆ առաջին փոխնախարարն էր։ Նրա ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանն ու Արսեն Թորոսյանն ունեն բիզնես շահեր եւ մտերիմ են։
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին մեկնարկեց ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը, օրակարգում ներառված էր 46 հարց: Արտաքուստ սա քառօրյա նիստերի համար բավականին հագեցած օրակարգ է։ Սակայն առաջին տպավորությունը խաբուսիկ է, քանզի երկրի առաջ ծառացած եւ կենսական նշանակություն ունեցող հարցերից ոչ մեկը չկա։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հաստատվեց մեր լուրը` առողջապահության նախարարի պաշտոնից Արսեն Թորոսյանը հրաժարական ներկայացրեց եւ, ի զարմանս անգամ իր ընկերների, համաձայնեց նշանակվել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի պաշտոնին։
«Տեղեկացանք, որ 30 տարեկան երիտասարդ քննիչին գնդապետի կոչում են տվել «օրենքով գողերի» հետ կապված աշխատանքի համար: Իսկ ո՞ւմ գործն է քննել 30-ամյա նորաթուխ գնդապետը: Նա քննել է «օրենքով գող» Արսեն Մկրտչյանի՝ Արսեն Երեւանսկու վերաբերյալ հարուցված քրեական գործը: Գնդապետի կոչումը Մարգարյանը ստացել է նաեւ Գող Ալոյի՝ Ալեքսանդր Մակարյանի գործը քննելու համար:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի ընտրության հարցը չի ընդգրկվել երեկ մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում։ Իշխանականները վստահեցրին, որ խնդիրը «տեխնիկական» է՝ եկող քառօրյային կառաջադրեն նրան, նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբորը՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, Սորոսի հիմնադրամի Բորդի անդամ Դավիթ Խաչատուրյանին, եւ քվեարկությունը միաժամանակ կկազմակերպեն։
Դավթյանը անհանգստություն է հայտնել այն մասին, որ ինքը կարող է դառնալ քավության նոխազ այս գործընթացում, սակայն, գիտակցելով այս ամենը՝ չի կարող կատարել որեւէ կոնկրետ քայլ՝ Հայաստանի անվտանգության համար նոր սպառնալիքներ չհարուցելու մտավախությամբ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսակցությունները պտտվում են, սակայն դեռ առարկայական չեն, կոնկրետ չկա մատնանշված ժամկետ, այնուամենայնիվ իշխանությունների ներսում՝ կուլիսային մակարդակներում լայնորեն քննարկվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը:
Միջազգային օլիմպիական կոմիտեն նախատեսում է, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը կմասնակցի մոտ 6000 մարզիկ:
Կորոնավիուսով ախտահարվածների մեծ մասը կարող է վարակիչ մնալ հիվանդության ախտանիշերի հայտնվելուց հետո ութից տասն օրվա ընթացքում:
Հրաձգության Եվրոպայի առաջնությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվել է մեկ ամսով:
2020 թվականին Չինաստանի տնտեսությունն ավելացել է 2,3 տոկոսով՝ կարողանալով վերականգնվել կտրուկ անկումից հետո, որը գրանցվել էր անցյալ տարվա առաջին եռամսյակում:
Բրիտանական «Andair» ընկերությունը դադարեցրել է արցախյան պատերազմում լայնորեն կիրառված թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչուների համար սարքերի մատակարարումները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը:
Թուրքիայի Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ մինչև 2021 թ․ տարեվերջ այդ երկրում սպառողական գների ինդեքսը կկազմի 11․15 տոկոս։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 13-ին վարչական տարածքում ստուգել են Քարահունջ գյուղի 34-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:
Ամերիկացի գործարար Էմադ Շարգին Իրանի իշխանությունների կողմից մեղադրվել է լրտեսության մեջ եւ դատապարտվել 10 տարվա բանտարկության:
Իսպանիայի իրավապահ մարմինները կասեցրել են հանցավոր խմբավորման գործուներությունը, որն զբաղվում էր թմրանյութերի խոշոր մատակարարումներով:
Հունվարի 13-ին ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ ոմն Հարութ մի զինվորի ծնողի խոստացել էր գերության մեջ գտնվող որդուն վերադարձնել ու զինվորի ծնողների վստահությունը խաբեությամբ չարաշահելու եղանակով՝ 2 ամսում տերմինալի միջոցով տիրացել էր նրանց փոխանցած ընդհանուր 1 միլիոն 500 հազար դրամին։
Մինչև հայ հասարակությունը քննարկում է հարցը, թե ինչո՞ւ առանց հայ գերիների վերադարձի խնդիրը լուծելու՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց՝ առավելապես Ադրբեջանի շահերից բխող փաստաթուղթ ստորագրելով այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնի է դառնում առաջին հայացքից փոքր, բայց իրականում սարսափելի մի տեղեկություն․ Նիկոլ Փաշինյանը եռակողմ հանդիպման ընթացքում կամ դրա ավարտից հետո ճաշել է Ալիևի հետ։