Բաժիններ՝

Արայիկ Հարությունյան Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների հետ քննարկել է պատերազմի հետևանքներն ու առկա մարտահրավերները

Արցախի Հանրախետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին այցելել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն և հանդիպել կառույցի աշխատակիցների հետ, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են պատերազմի հետևանքներին, առկա մարտահրավերներին, անվտանգային երաշխիքներին ու անորոշություններին, ինչպես նաև տարբեր ոլորտներում պետական կառավարման համակարգի օղակների անելիքներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է, որ ի լրումն նախապատերազմյան ժամանակաշրջանում առկա խնդիրներին և բնակչության կարիքներին՝ այսօր հայտնվել են շատ մեծ ծավալի նոր խնդիրներ ու կարիքներ:

Նախագահը շեշտել է, որ ակնկալում է պետական բոլոր կառույցների աշխատակիցներից առավելագույն քրտնաջան, պատասխանատու, հետևողական ու արդյունավետ աշխատանք: Այդ համատեքստում նա հանձնարարել է նախարար Աշոտ Բախշիյանին կենտրոնացնել կառույցի աշխատակիցների ողջ ներուժը պատերազմական հետևանքներն արագ վերացնելու, բնակչության հրատապ կարիքները բավարարելու և տնտեսության վերականգնման ու զարգացման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս