Բաժիններ՝

«Ռոմա»-«Սպեցիա»․ գավաթի 1/8 եզրափակիչը

Մրցաշար-Իտալիայի գավաթ

Վայր-Օլիմպիկո, Հռոմ

Ժամ-00։15

Երեք խաղում անընդմեջ «Սպեցիան» չի պարտվում, բայց կկարողանա՞ն «արծիվները» դիմակայել «գայլերին»։

«Ռոմա»

«Ռոման», ընդհանուր առմամբ, բավականին լավ է անցկացնում մրցաշրջանը. Պաուլո Ֆոնսեկայի թիմը հստակ ակնկալում է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել առաջնության ավարտին, և մինչ այժմ նրանք հաղթահարում են իրենց առաջադրանքը:

Այս պահին «գայլերն» ակտիվում 34 միավորով աղյուսակի չորրորդ հորիզոնականում են՝ մեկ միավորով առաջ անցնելով հինգերորդ «Յուվենթուսից», բայց «ծեր սինյորան» դեռ պահուստային հանդիպում ունի:

Վերջին տուրում «Ռոման» ֆիասկո կրեց հռոմեական դերբիում՝ «գայլերը» 0:3 հաշվով պարտվեցին «Լացիոյին»՝ այդպիսով չկարողանալով հաղթել երկրորդ անընդմեջ խաղում:

«Սպեցիա»

«Սպեցիան»  դժվար ու երկար ադապտացվեց Ա Սերիայում, բայց հարմարեցումն ավարտվեց, և այժմ Վինչենցո Իտալիանոյի թիմը շատ պարկեշտ տեսք ունի: Աղյուսակում «արծիվները» զբաղեցնում են 13-րդ տեղը և արդեն հինգ միավորով են առաջ անցել դուրս մնալու գոտուց, ինչը, անկասկած, թույլ է տալիս թիմին խաղալ առանց ավելորդ նյարդայնության:

Վերջին տուրում «Սպեցիան» արդեն ութերորդ րոպեին խաղում էր ավելի քիչ ֆուտբոլիստներով, բայց  «Տորինոյի» հետ զրոյական ոչ-ոքի խաղաց։  «Արծիվները» շատ ավելի վտանգավոր տեսք ունեին, քան մրցակիցները, և կարող ենք վստահորեն ասել, որ նրանք այս խաղում երկու միավոր կորցրեցին:

Վիճակագրություն

Ընթացիկ մրցաշրջանում «Ռոման»  տանն անցկացրել է 13 հանդիպում բոլոր մրցաշարերում և դրանցում կրել միայն մեկ պարտություն՝ միաժամանակ գրանցելով ութ հաղթանակ

«Սպեցիան» անցկացրած վերջին վեց խաղերում միայն մեկ հաղթանակ է տարել

Դերբիում «Ռոման»  ջախջախիչ պարտություն կրեց և լրջորեն բարդացրեց իրավիճակը, բայց դժվար թե այս անհաջողությունը կարողանա լուրջ խնդիրներ առաջացնել թիմի խաղում, ինչը, ընդհանուր առմամբ, ակնհայտորեն հաճելի է երկրպագուներին:

«Սպեցիան» լուծում է Ա Սերիայում իր գրանցումը պահպանելու խնդիրը, և «արծիվների» գավաթը դժվար թե առաջնային մրցաշար համարեն, ուստի կազմը հավանաբար հիմնականը չի լինի:

«Ռոման» նույնպես չի գործի առանց ռոտացիայի, բայց «գայլերն» ավելի մեծ մոտիվացիա կունենան։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս