Բաժիններ՝

Australian Open-ի երկու մասնակից վարակվել է կորոնավիրուսով

Թենիսի Ավստրիալիայի բաց առաջնության երկու մասնակիցների կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Այս մասին գրում է AFP-ն: Կորոնավիրուսով վարակվածների անունները չեն հրապարակվում: Այժմ մրցաշարի մասնակիցների թիվը, ովքեր վարակվել են կորոնավիրուսով հասավ 7-ի:

Թենիսի Ավտսրալիայի բաց առաջնությունը 2021 թվականին կանցկացվի փետրվարի 8-21-ը: Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունը ըստ ավանդույթի կանցկացվի Մելբուռն քաղաքում: Սակայն մրցաշարի որակավորման փուլի խաղերը կկայանան Դոհայում:

Առաջին առաջնությունը կայացել էր 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջին է. մյուս երեքն են` Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուրն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։ Ավստրալիայի առաջնությունը սովորաբար ունի շատ բարձր հաճախելիություն և առաջին Մեծ սաղավարտի մրցաշարն է եղել, որը փակել էր իր երկու կորտերը, «Ռոդ Լեյվեր Արենա» և «Հիսենս Արենա» կորտերը։ Ավստարլիայի բաց առաջնության գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղում` Սոֆիան Քենինն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս