Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին։
Պետք չէ հանրության մեջ ներդնել պարտվողի հոգեբանություն. «Իմ քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյան
Հունվարի 18-ին և 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, միջադեպեր չեն արձանագրվել:
Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլում մասնակիցների և արդյունքների տեսանկյունից անակնկալներ չեն գրանցվել:
Թեժ վիճաբանությամբ այսօր ընդմիջվեց Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը: Պաշտպանական կողմի՝ դատախազներին, այդ թվում՝ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ներկայացված բացարկի միջնորդություններից հետո մեղադրող Գևորգ Բաղդասարյանն անդրադարձավ պաշտպան Արամ Վարդևանյանի ելույթին, որով վերջինս զարմանք էր հայտնել, թե ինչպե՞ս է ստացվում, որ այն գործերում, որոնցում ներգրավված են հայրենիք ազատագրողները, Գևորգ Բաղդասարյանը դատարանում է ու պաշտպանում է մեղադրական եզրակացությունը:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Վարազդատ Գուրգենի Դալիբալթայանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական:
«Այս պահին կարող են ցրել խորհրդարանը, և մենք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ի՞նչ խնդիր կա, եթե քաղաքական ճգնաժամի լուծումն ընտրությունների մեջ է, ապա գնանք այդ ընտրություններին: Ես վստահ եմ, որ այդ ընտրություններից հետո ճգնաժամը շարունակվելու է, քանի որ ճգնաժամը քաղաքական ուժի մեջ է, նրա արարքների ու գործողությունների մեջ է, խոսքն իշխող քաղաքական ուժի մասին է»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:
Տղաներ և աղջիկներ, նման հարցերը քննարկվում են խիստ գաղտնի պայմաններում: Հասկացանք՝ ռեպուտացիոն փակուղու մեջ եք, բայց գոնե գիտակցեք, որ միջուկային ռումբի ստեղծման հեռանկարի մասին խոսելով, թեկուզ դրա տեսական խնդիրները հրապարակավ քննարկելով՝ դուք պարզապես ընգծում եք ձեր անսահման տգիտությունն ու ևս մեկ անգամ ապացուցում, որ պատկերացում չունեք ՛՛պետություն՛՛, ՛՛անվտանգություն՛՛, ՛՛միջազգային հարաբերություններ՛՛ կատեգորիաների մասին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Քաղաքակրթությունների դաշինքի գործերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ քննարկել է Պետությունների ղեկավարների համաշխարհային խորհրդաժողովի անցկացումը, որը պլանավորված է 2022 թվականի մայիսին:
Հայաստանը ներկայացնող դահուկորդները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:
«Հյուսիսային հոսք – 2» նախագծի մանակիցների դեմ պատժամիջոցներն անընդունելի են, իսկ ԱՄՆ-ը հետապդնում է բացառապես սեփական շահերը:
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատասխանել է Ա Սերիայում թիմի հաղթանակի հավանականության մասին հարցին:
ՀՀ զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, արցախյան պատերազմի ազատամարտիկ Արտուշ Բալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին, Երևանի Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (5-րդ զանգված) ժամը՝ 18։00-ից մինչև 21։00։
Քաղաքագետ, միջազգայնագետ Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ տեսա, որ ՊՆ փոխնախարար է նշանակվել Սուրեն Սահակյանը` միանգամից հարց ծագեց, արդյո՞ք իմ իմացած Սուրեն Սահակյանի մասին է խոսքը։ Պարզվեց` այո։
«Ատլետիկոն» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ:
«Ինչ առաքելությամբ էր տիկինն այնտեղ, ես չեմ կարող ասել: Կարծում եմ՝ կգա ժամանակ, երբ հայ ժողովուրդն ուղղելու է իր մեջքը, և պարզաբանվելու է, թե ինչ են արել պատերազմի ժամանակ՝ անկախ իրենց սեռային պատկանելությունից, կարգավիճակից, քաղաքական դերակատարումից: Դուք կարծում եք՝ չե՞ն հետաքննելու այդ պատերազմը, հետաքննվելու է»,- ասաց նա:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց:
Հայաստանի ծանրամարտի հավաքականը սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որին հնարավոր է կներկայանա ուժեղագույն կազմով:
Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են Մեղրու բժշկական կենտրոնում, այժմ տեղափոխվում են Կապանի հիվանդանոց:
«Մենք ունենք բոլոր համայնքների ղեկավարների ցուցանիշները. ամենաբարձր գնահատականը ստացել են Դավիթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները՝ 4 բալ, և ամենացածրը՝ Քանաքեռ-Զեյթուն՝ 3.2 բալ, և Աջափնյակ ու Էրեբունի վարչական շրջանների ղեկավարները՝ 3.4 բալ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստացել է 2.9 բալ»,- նշեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը:
Պոլսահայ լրագրող, «Ակոս» ամսաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության և ժամանակակից թուրքական հասարակության մասին պատմող «Ակոս» վեպը թարգմանվել է հայերեն:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն ավելացրել է Արցախյան վերջին պատերազմում մահացածների թիվն ու հայտարարել անհետ կորածների մասին:
«Եթե Ջո Բայդենն այս օրերին առանց որևէ լուրջ խոչընդոտների ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, ապա ակնհայտ է, որ իրանցիներն ակնկալիք ունեն ստանալու Միացյալ Նահանգների վերադարձ միջուկային համաձայնության շրջանակներ: Այսինքն՝ Իրանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների որոշակի նորմալացումն է, ինչո՞ւ, որովհետև Իրանը գտնվում է Միացյալ Նահանգների չափազանց խիստ պատժամիջոցային ռեժիմում»,- ասաց Ոսկանյանը:
Խորվաթիայի ֆուտբոլի ազգային թիմի և Մյունխենի «Բավարիա»-ի նախկին ֆուտբոլիստ Մարիո Մանջուկիչը պաշտոնապես տեղափոխվեց «Միլան»:
Կայացել է շարժական մամոգրաֆի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Նարեկ Մանուկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր և բժիշկներ:
Ի թիվս մեղադրող կողմի այլ ներկայացուցիչներին ներկայացվող բացարկի միջնորդություններին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացուցիչները սահմանադրական կարգի ենթադրյալ գործով դատական նիստի ընթացքում բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեցին նաև ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Այս միջնորդությամբ պաշտպանական կողմը նաև գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին ներկայացրեց բացարկ: Միջնորդությունը ներկայացնելիս Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացուցիչներից Հայկ Ալումյանը […]
Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, նեխած և փտած կենդանու լեշի, որն օր օրի քայքայվում է և ի վիճակի չէ կատարել այն խնդիրները որոնք անհրաժեշտ են այս ծանրագույն ճգնաժամային պայմաններում, այն է՝ պահպանել երկրի ամբողջականությունը, ապահովել անվտանգությունը և գործուն քայլերով ժողովրդին հուսադրելով տանել զարգացման ճանապարհով։
Որոշ լրատվական կայքեր տեղեկություններ են տարածում, թե իբր Վազգեն Մանուկյանն այս պահին այցելում է Սյունիք, սակայն սյունեցիները փակել են նրա ճանապարհը և չեն թողնում մտնել մարզ:
Հունվարի 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-21-ը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններն այս անգամ նախատեսված են անցկացնել Թուրքիայի տարածքում, պատմական Կարս քաղաքում: Նախորդ զորավարժություններն անց են կացվել 2020թ. օգոստոսին, Ադրբեջանի տարածքում, որի նպատակն էր փորձարկել երկու բանակների հետևակային ուժերի, զրահատեխնիկայի, հրետանու, ականանետերի, ինչպես նաև օդուժի և ՀՕՊ համակարգերի համագործակցված գործողությունները: Այն անցկացվել է ի պատասխան Տավուշում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած դիրքային մարտերի: