Իսրայելը լույս հունվարի 13-ի գիշերը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավ-արեւելքի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Արաբական Հանրապետության պետական հեռուստատեսությունը:
YouTube տեսահոսթինգի տնօրինությունը հունվարի 12-ին հեռացրել է վերջին տեսանյութը եւ յոթ օրով դադարեցրել է տեսահոլովակներ հրապարակելու եւ հեռարձակումներ վարելու հնարավորությունն ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական օգտահաշվից:
Արվում են հետևություններ պատերազմի ժամանակ և պատերազմից հետո թույլ տրված սեփական սխալներից և թերացումներից։ Ուշադրության կենտրոնում հատկապես Ֆրանսիայի սենատի կողմից միանգամից 305 պատգամավորի կողմ քվեարկությամբ ընդունված ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծն է։ Հիմնական մեղավոր է նշանակվում ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ով ի պաշտոնե պատասխանատու է դեսպանների գործունեության կամ անգործության համար։
Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը` սպեկուլացիայի ենթարկելով գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների խնդիրը:
Թույլ տվեք ձեզ ներկայացնել պատերազմից առաջ, ընթացքում և հետո հնչած անմեղսունակ մտքերի թոփ-լիստ։ Անհավանական է, բայց սրանք բոլորը հնչել են և ունեցել են իրենց հետևորդները 21-դարում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը վարակված է նոր տիպի կորոնավիրուսով և բուժվում էր տնային պայմաններում, տեղափոխվել է հիվանդանոց։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությամբ կանցկացվի Լիդիցեի կերպարվեստի մանկական միջազգային ցուցահանդեսի 49-րդ շրջափուլը՝ «Ռոբոտը և արհեստական բանականությունը» խորագրով:
Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 146 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բաքվի հակահայկական ջարդերի 31-ամյակի կապակցությամբ:
Հայաստանում հունվարի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 485 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163 128-ի:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության հետևանքով (նախնական՝ սիրտ-թոքային անբավարարվածություն) մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը:
Համարյա երկու ամիս առաջ` 2020 թ. նոյեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց դեկլարատիվ բնույթի 15 ընդհանրական, որևէ կոնկրետությունից զուրկ ու տրիվիալ ճշմարտություններից բաղկացած իր` «ամենակարեւոր անելիքների ճանապարհային քարտեզը»: Երկու ամիսը բավականին երկար ժամանակ է այդ քարտեզի միջանկյալ գնահատման համար` ի՞նչ է արվել, ի՞նչ չի արվել: 100 փաստի սիրահար վարչապետը, սակայն, չի շտապում որևէ հաշվետվություն ներկայացնել իր ետպատերազմյան ձեռքբերումների վերաբերյալ:
ունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված համատեղ հայտարարությունը Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված դավաճանի թիմակիցները ներկայացնում են որպես ահռելի մեծ ձեռքբերում՝ կապված տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հետ…
Մարտական գործողությունների Ֆիզուլու, Ջաբրայիլի ուղղություններում, ինչպես նաև Արցախի ու Սյունիքի մարզի միջանկյալ հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն:
Չէի պատկերացնում, որ Հ1-ի լրատվականում կարող են էս կարգի սրբապիղծ անբարոյականների վաստակներ աշխատել։
Նպատակներն, ըստ իս,, երկուսն են և միմյանց հետ փոխշաղկապված՝ 1․ Թուրքիա-Նախիջևան ուղիղ երկաթուղային հաղորդակցության ստեղծումը՝ շրջանցելով Հայաստանը, 2․ Թուրքիա-Ադրբեջան «միջանցքի» վրա Հայաստանի ազդեցությունը հնարավոր նվազագույնին հասցնելը։
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունու շրջանի Աշան-Նոր Շեն-Հացի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում:
Ռուսական «Կոմերսանտը» հրապարակել է տրանսպորտային միջանցքների և երկաթուղու քարտեզը, որոնց շուրջ համաձայնության են եկել Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը: Լրատվամիջոցն իր հոդվածում գրել է, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունների արդյունքները Բաքվում և Երևանում տրամագծորեն հակառակ գնահատականն են ստացել:
Հունվարի 12-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԵրԱԶի» 65-ամյա վարորդ Վարդան Մարտիրոսյանը մահացել է, իսկ «Մերսեդեսի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում «Միլան»-ը մրցեց «Տորինո»-ի հետ:
Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասն իր պաշտոնաթողության մասին է հայտարարել կորոնավիրուսային սկանդալի ֆոնին:
․..Մենք սկսեցինք նրան չընդունելով ատել դրսից արհեստականորեն ներդրված պիղծ քարոզչությամբ՝ վարկաբեկելով այն ամենն ու ամենքին, ինչ ազգային է և հերոսական: Ատեցինք բոլոր նրանց, ովքեր ստեղծել և ունակ են սեղծելու… Ատեցինք, հավատալով շինծու և պետականաքանդ քարոզիչների վայրահաչոցներին և այն բոլոր սին խոստումներին, որոնցով կերակրվում էր մեր «լուսավոր ապագան»: Մեզ տարիներ շարունակ համոզում էին, որ լավ ապրելու համար մեր «բեռը» ծանր է, և այդ բեռն Արցախն է…
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 12-ին պաշտպանել է Միացյալ Նահանգների ղեկավարին իշխանությունից հեռացնելու՝ փոխնախագահ Մայքլ Փենսին ուղղված կոչով բանաձեւը՝ օգտվելով Սահմանադրության 25-րդ ուղղումից:
Անգլիայի ֆուտբոլի առաջնության դեռևս առաջին տուրերից հետաձգված «Բարնլի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում առավելությունը «կարմիր սատանաներին» էր:
72 տարեկան հասակում մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը։
Այլ երկրների քաղաքացի հանդիսացող անձինք կարող են հատել հայ-վրացական սահմանը՝ անցակետերի ցամաքային սահմանով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համար, սակայն այն պայմանով, որ կունենան COVID-19- ի համար պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով բացասական լաբորատոր թեստը հաստատող փաստաթուղթ (ոչ ավելի, քան 72 ժամ առաջ արված):
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում Արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազաների ստեղծումը ժամանակի հարց է․ «Միանգամից դա չի արվի, որպեսզի չնյարդայնացնեն ռուսական կողմին։ Սակայն մոտ ապագայում կսկսեն այդ ռազմաբազաների կառուցումը, եւ չի բացառվում, որ մեկն էլ կառուցեն Կասպից ծովի ափին»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է Եռաբլուր զինվորական պանթեոնին օրենքով տալ հուշահամալիր պետական հիմնարկի կարգավիճակ եւ ընդգրկել Հայաստանի պետական արարողակարգում՝ որպես օտարերկրյա հյուրերի այցելության պաշտոնական վայր։ Ինչպես հայտնի է, մինչ օրս մեր երկրի հյուրերը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր են այցելում։
Հունվարի 13-ին, ժամը 00:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի: