Բաժիններ՝

ԱՄՆ-ի կոնգրեսականները փոխնախագահին կոչ են արել Թրափին հեռացնելու իշխանությունից

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 12-ին պաշտպանել է Միացյալ Նահանգների ղեկավարին իշխանությունից հեռացնելու՝ փոխնախագահ Մայքլ Փենսին ուղղված կոչով բանաձեւը՝ օգտվելով Սահմանադրության 25-րդ ուղղումից: Նիստը հեռարձակվել է ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում։

Նախաձեռնությունը պաշտպանել է 223 կոնգրեսական (նրանց թվում է սոսկ մեկ հանրապետական), դեմ է արտահայտվել 205 հանրապետական:

Օրենսդիր մարմնի ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսին (դեմոկրատ Կալիֆոռնիայի նահանգից) բազմիցս Փենսին կոչ է արել արձագանքելու այդ բանաձեւին հավանություն տալուց հետո 24 ժամվա ընթացքում:

Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի բանաձեւերը, որոնք ընդունվում են Կոնգրեսի յուրաքանչյուր պալատում առանձին, իրավաբանական ուժ չունեն եւ հանձնարարական բնույթ են կրում: Այս կերպ օրենսդիրներն արտահայտում են իրենց դիրքորուշմն այս կամ այլ հարցի շուրջը, իսկ իշխանության գործադիր ճյուղն իրավունք ունի անտեսելու նման կարգի փաստաթղթերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս