Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթել է «Բարնլի»-ին և առայժմ Պրեմիեր լիգայի առաջատարն է

Անգլիայի ֆուտբոլի առաջնության դեռևս առաջին տուրերից հետաձգված «Բարնլի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում առավելությունը «կարմիր սատանաներին» էր:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ն արտագնա խաղում առավելության հասավ նվազագույն հաշվով: Խաղի 71-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Պոլ Պոգբան: Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պրեմիր Լiգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է և ունի 36 միավոր: Երկրորդ տեղում «Լիվերպուլն» է 33 միավորով:

Կայացավ նաև 18-րդ տուրի ևս մեկ հանդիպում, որտեղ «Վուլվերհեմթոն»-ը տանն ընդունելով «Էվերթոն»-ին զիջեց 1:2 հաշվով: Մրցաշարային աղյուսակում «Վուլվերհեմթոն»-ը 14-րդն է, իսկ «Էվերթոն»-ը` 4-րդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս